Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հասկանում է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման վերաբերյալ Անկարայի անհանգստությունը:
Hurriyetdailynews.com-ի աղբյուրները, որոնք չեն ցանկացել ներկայանալ, փոխանցել են, թե Շուլցը նաեւ նշել է, որ քվեարկությունը տեղի է ունեցել իր բացակայությամբ: Շուլցի գրասենյակից այս առնչությամբ մեկնաբանություն դեռ չկա:
Cihan.com-ն էլ տեղեկացրել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդհանուր հայտարարությամբ քննադատել է Եվրախորհրդարանի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը։
«Բանաձևը թշնամություն ու ատելություն է տարածում։ Որոշումը կայացնելիս խորհրդարանականները միակողմանի եւ ընտրողական մոտեցում են ցուցաբերել։ Անատոլիայում շատերն են ցավեր տեսել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Խորհրդարանները չպետք է այսպիսի հարցեր քննարկեն, դրանով պետք է զբաղվեն պատմաբաններն ու միջազգային դատարանները»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ