Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի նախագահը կարող է Ցեղասպանություն բառն արտասանել. Euractiv

Ապրիլ 17,2015 13:34

Հաջորդ շաբաթ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկ կարող է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչել: Euractiv.com կայքի փոխանցմամբ՝ սա խայտառակություն կլինի Գերմանիայի կառավարության համար, որը փորձում է ցեղասպանություն բառից խուսափել: Բայց քննադատությունն անընդհատ աճում է, նույնիսկ կառավարության շարքերում:

Արդյոք նախագահ Գաուկը կարտասանի՞ այն բառերը, որից մեծ կոալիցիան, որպես հարգանքի նշան իր ՆԱՏՕ-ի բարեկամ Թուրքիայի, ուզում է խուսափել: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում աջ-կենտրոնամետ դաշինքը եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բանավիճում են, թե ինչպես է պետք ճիշտ սահմանել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված հայերի ցեղասպանությունը:

Արտաքին գործերի նախարարության ճնշման արդյունքում երկու խմբակցությունների համապատասխան դիմումը մերժվել է եւ ցեղասպանությունը բառը հանվել է տեքստի վերնագրից: Բայց հիմա կառավարությունը պետք է հաշվի նստի երկրի ղեկավարի հետ եւ ճիշտ բառեր ընտրի մարդկության դեմ կատարված հանցագործության 100-րդ տարելիցի նախօրեի երեկոյան արտասանելու համար:

Գերմանիայի նախագահը այդ երկրի քրիստոնյա եկեղեցիների հրավերով ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կմասնակցի «հայերի, արամեականների եւ Պոնտոսի հույների դեմ իրականացված ցեղասպանության» հիշատակի միջոցառմանը, որի ժամանակ Յոահիմ Գաուկ կարճ ելույթ կունենա: Կոալիցիոն շրջանակներում նրա մասնակցությունն արդեն համարվում է հստակ նշան, որ Գաուկը ցեղասպանությունն իր անունով կկոչի:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930