Իրանի աշխատանքի բարեկեցության եւ սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության արդար կարգավորման կոչ է արել. «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը մեզ համար շատ կարեւոր է եւ մենք հույս ունենք, որ Ղարաբաղի հակամարտությունը արդար լուծում կստանա»:
«Presstv»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի Բաքվում տեղի ունեցած հետ հանդիպման ընթացքում Ալի Ռաբեին Ադրբեջանն անվանել է Իրանի խոշոր տարածաշրջանային գործընկերը եւ կարեւորել է երկու երկրների հարաբերությունները: Ռաբեին նաեւ կարեւորել է Թեհրանի եւ Բաքվի միջեւ համագործակցության խանգարող խոչընդոտների վերացումը:
Ադրբեջանի վարչապետն էլ իր հերթին ասել է, որ Իրանի եւ Ադրբեջանի այսօրվա հարաբերությունները շատ լավն են եւ երկու երկրները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն երկկողմ կապերն ուժեղացնելու համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ