Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ակնկալում ՀՀ իշխանությունը` Ռիգայի գագաթաժողովից

Ապրիլ 17,2015 13:13

Արևելյան գործընկերությունը ներկայումս բարդ ժամանակներ է ապրում, հասկանալի է, որ բարդ կլինի ընդհանուր ու միասնական լուծումներ գտնելը: Տարբեր իրավիճակներ են ստեղծվել տարբեր երկրներում: Այս մտահոգություններն այսօր հնչեցրեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` խորհրդարանում ընթացող «Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ» լսումների ժամանակ:

Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահը իր հանդիպումներում ու հայտարարություններում բազմիցս նշել է, որ ԵՄ հետ հարաբերություններում մենք հենվում ենք ընդհանուր համաեվրոպական արժեքների վրա և կարևորում ենք այդ հարաբերությունները: Պատգամավորն ասաց, որ բոլոր հնարավոր քաղաքական հարթակներում տեղի են ունենում քննարկումներ, որոնց նպատակն է հասկանալ, թե ո՞ր ոլորտներում կարող ենք ակտիվ համագործակցել` ԵՏՄ անդամակցությանը զուգահեռ:

Արտակ Զաքարյանի խոսքով, ներկայումս ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգում կարևորագույն հարցը նոր իրավական հիմքի ձևավորումն է. «Մենք լիահույս ենք, որ Ռիգայի գագաթաժողովում կհայտարարվի, որ ԵՄ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետո` նոր հիմքով և սկզբունքներով»: Իշխանական պատգամավորը հույս հայտնեց նաեւ, որ գագաթաժողովը երկուստեք հնարավորություն կընձեռնի հարաբերությունների խորացման համար:

Հիշեցնենք, Ռիգայի գագաթաժողովը կկայանա մայիսի 21-22-ին Ռիգայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930