Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին ապտակող. «Եթե էլի Սերժ Սարգսյանին հայհոյող լինի, էլի կապտակեմ» (Տեսանյութ) 

Ապրիլ 17,2015 13:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Լևոն Ավետիսյան) մեկնարկել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով նախնական դատական նիստը: Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացարկ ներկայացրեց մեղադրող դատախազ Գագիկ Մարգարյանին:

Դատավորը մերժեց միջնորդությունը և հայտարարեց, որ որոշումը բողոքարկման ներկա չէ: Դահլիճից հնչեցին ի նշան բողոքի ծափահարություններ, դատավորը «կարգի հրավիրեց» դահլիճում ներկաներին ու զգուշացրեց, որ կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառվի:

Արամ Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Չեմ հիշում դեպք, որ ամբաստանյալի փաստաբանը մեղադրող դատախազին բացարկ հայտնի: Դատախազը սովորական պրակտիկայի  համաձայն՝ պիտի տուժողի շահերը պաշտպանի, հայտարարություն արեց առ այն, որ ԱԺ պատգամավորի վրա հարձակման՝ կազմակերպված լինելը երևակայության արդյունք է: Ուստի դատախազը կամ խնդիր ունի իրավաբանության հետ, կամ նրա հայտարարությունը ապացուցում է այն, ինչ իմ փաստաբանը հայտարարեց: Այս ու այն գլխից կազմակերպված լինելու վարկածն ամենաճիշտ է և հենց հիմա Դուք՝ կազմակերպված լինելու վարկածն եք շարունակում»:

Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ չեն ստացել մեղադրական եզրակացություն, դատավորը, թե ՀՀ օրենսդրության համաձայն՝ իրենք պետք է պահանջեին, որ տրվեր: Բայց դատարանի դահլիճում հանձնարարեց տրամադրել մեղադրական եզրակացությունը: Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ մեղադրական եզրակացությունից մեղադրող դատախազը հանել է վկա Լիլիա Սահրադյանի անունը, նա այն հարթակի բնակիչն էր, ում բնակարանում տեղադրված է նկարահանող սարքը:

Ամբաստանյալ Արշակ Սվազյանի ներկայացուցիչ Լիանա Բալյանը միջնորդություն ներկայացրեց արագացված քննության կիրառման մասին: Դատավորն ասաց, որ ամբաստանյալից պետք է նրա դիրքորոշումը ճշտել, հետո անդրադառնալ միջնորդությանը:

Մեղադրող դատախազի՝ մեղադրական եզրակացության ներկայացումից հետո ամբաստանյալ Սվազյանը հայտարարեց, թե իր դեմ ներկայացված մեղադրանքը լիովին ընդունում է: Դատավորը հայտարարեց, թե այս դեպքում ամբաստանյալն ունի իրավունք արագացված դատաքննության միջնորդություն ներկայացնելու:

Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ամբաստանյալից նյութական պահանջ չունի, բայց պատգամավորի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն առարկեց արագացված քննության միջնորդությանը. «Ակնհայտ է, որ սխալ որակում է տրվել հանցագործությանը և արագացված կարգ կիրառելու նպատակը իրականացված հանցագործությունը դատարանում և դատարանից թաքցնելն է»:

Մեղադրող դատախազը հայտարարեց, թե չի փոխում իմ դիրքորոշումը և առարկեց արագացված քննությանը: Դատարանը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը՝ արագացված քննության հետ կապված: Ապացույցների հետազոտման կարգի հետ կապված որոշում կայացվեց նախ հարցաքննել տուժողին, հետո այլ ապացույցներ հետազոտել, վերջում անդրադառնալ ամբաստանյալին:

Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգել՝ այլ գործով զբաղվածության պատճառով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Դատավորը հարցրեց՝ մայիսի 13-ին հարմա՞ր է, Արամ Մանուկյանը հայտարարեց, թե «Գալուստ Գրիգորիչը կասի, եթե քառօրյա չլինի, հարմար է, մեկ էլ կարճացրեք Ձեր՝ խորհրդակցական սենյակ գնալու ժամանակը»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 13-ին ժամը 10.30, նիստ տեղի կունենա նաև մայիսի 14-ին, ժամը 10.30-ին»:

Դատական նիստի ավարտից հետո Արշակ Սվազյանը նշեց, թե չի զղջում, ու եթե էլի Սերժ Սարգսյանին հայհոյող լինի, էլի կապտակի, «քանի որ նա իմ գլխավոր հրամանատարն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930