Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի գործը դարձյալ հետաձգվեց

Ապրիլ 17,2015 13:03

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը ստիպված էր հերթական անգամ հետաձգել Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը, ինչպես նաեւ Հ. Սարգսյանը դատարան չէին ներկայացել: Եթե դատախազի մասին որեւէ տեղեկություն չկար, ապա Անժելա Հոբոսյանը տեղեկացրել էր դատարանին, որ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ինքը գտնվում է արձակուրդում եւ այն կավարտվի մայիսի 4-ին:

Դատարան էին ներկայացել ոստիկանության 5 աշխատակիցներ, որոնք այս գործով տուժող են:

Հայկ Կյուրեղյանը նիստերի դահլիճ չբերվեց, քանի որ ինչպես տեղեկացրել ենք, նրա նկատմամբ սանկցիա է կիրառվել եւ նա 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից:

Առհասարակ, նիստերի դահլիճում բացի իրենց պրակտիկան անցկացող ուսանողներից, որեւէ լրատվամիջոց եւ նրա մերձավորներից որեւէ մեկը չկար: Կյուրեղյանը մեղադրվում է այդ նույն դատարանի շենքի դիմաց ոչ մարտական ատրճանակով Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով բողոքի ակցիայի ժամանակ կատարած հանրային վտանգավորություն ներկայացնող գործողությունների համար: (Նա կանգնել էր ավտոմեքենայի վրա, ռետինե փամփուշտներով կրակել):

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930