Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարները ոռոգման խողովակաշարերի օտարման առումով չարաշահել են իրենց լիազորությունները

Ապրիլ 17,2015 12:22

ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների վարչական տարածքներում գտնվող ոռոգման խողովակաշարերի օտարման վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ մարզի համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ համայնքային կարիքների համար անհրաժեշտ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը սահմանված ընթացակարգով իրականացնելու պահանջները, առանց աշխատանքային նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների ծավալների ու գումարի չափի մասին պատկերացում ունենալու՝  պաշտոնատար անձինք ՍՊ ընկերության հետ կնքել են  ջրագծի կառուցման միասնական շինարարական աշխատանքների կապալի պայմանագիր և համայնքների սեփականություն հանդիսացող տարբեր տրամաչափերի խողովակներն առանց գնահատելու օտարել են կապալառու ընկերությանը, որի արդյունքում խողովակաշարը ապամոնտաժվել է, կորցրել է նպատակային նշանակությունը, և էական վնաս է պատճառվել համայնքների օրինական շահերին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր և որոշում էր կայացվել պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Քրեական գործով կարճված վարույթը վերացվել է և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930