Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը տեղավորվում է այն քաղաքական գծի մեջ, ինչն իրականացվել ու իրականացվում է վարչախմբի կողմից, որի հանգուցալուծումը եղավ 2008 թ. մարտի 1-ը: Տպավորություն էր ձևավորվում, որ 2011-12թթ-ին վարչախումբը ձեռնպահ է մնում քաղաքական հայացքների համար տոտալ հետապնդումներ իրականացնելուց, բայց 2013թ հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ ոչինչ չի փոխվել, ցանկացած քաղաքական գործընթաց, որն անվերահսկելի է իր կողմից, ընկալվում է որպես սպառնալիք, ինչին հետևեցին անհամարժեք գործողությունները` 2013 թ. նոյեմբեր` Շանթ Հարությունյանի ու ընկերների նկատմամբ, 2015թ. հունվար` Գյումրիի դեպքերից հետո ազգային արժանապատվության համար ոտքի ելած գյումրեցի երիտասարդների նկատմամբ , 2015թ. փետրվար` ԲՀԿ կուսակցության կազմաքանդում, իսկ հիմա` ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, ձերբակալելով Հիմնադիր խորհրդարանի անդամներին, վարչախումբը ոչ միայն համալրեց քաղաքական բանտարկյալների շարքը, այլև խաթարեց ապրիլի 24-ի խորհուրդը:
Դիմում ենք մեր հասարակությանը, մասնավորապես` նրա քաղաքացիական հատվածին ու մտավորականությանը, վարչախմբի վերահսկողությունից դուրս քաղաքական ուժերին` ժամանակն է սթափվել և կանխել երկիրը հոշոտող քրեաօլիգարխիկ համակարգի պյուռոսյան հաղթարշավը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Կարդացեք նաև
քաղաքական խորհուրդ
16.04.2015թ