Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Ռիգայում «հիմնական կոդերը կփաստարկվեն»

Ապրիլ 17,2015 11:51

Վերջին շրջանում ԵՄ-Հայաստան հարաբերությունները բավական ակտիվացել են եւ դա շատ դրական է: Այսօր, խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ արձանագրեց ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Լսումները հրավիրել է ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը`մայիսին Ռիգայում կայանալիք ԵՄ հերթական գագաթաժողովին ընդառաջ քննարկելու Հայաստան-ԵՄ օրակարգը:

Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ Ռիգայում համապարփակ փաստաթուղթ կլինի, բայց «հիմնական կոդերը կփաստարկվեն»: Ըստ բանախոսի, մոտավորապես կարելի է պատկերացնել այն օրակարգը, որը Հայաստան-ԵՄ ապագա հիմնարար փաստաթղթում կլինի`քաղաքական երկխոսություն, վիզաների ազատականացում, առեւտրատնտեսական հարաբերություններ:

Տիկին Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ Եվրոպական խորհրդարանի կողմից երկու օր առաջ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունած հայտարարությանը: Նա փաստեց, որ երկրորդ անգամ անդրադառնալով այդ խնդրին Եվրոպական խորհրդարանը փաստեց, որ որեւէ քաղաքական ու տնտեսական շահ չի կարող արդարությունից վեր լինել:

Ի դեպ, ինչպես միշտ, այս անգամ էլ լրագրողների համար աշխատանքային պայմանները հաշվի առնված չէին: Այն անձինք, ովքեր սեղանի շուրջ նստելու պատվին չէին արժանացել, թարգմանությունից օգտվելու հնարավորություն չունեն: Ինչպես հայտարարվեց, ԱԺ-ն տեխնիկապես հնարավորություն չէր ունեցել թարգմանություն ապահովել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930