Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը մտադիր չէ սրանից ներքեւ թողնել դոլարի գնի նվազումը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 17,2015 11:45

Ինչպեսեւ սպասվում էր, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հայաստանյան շուկայում ավելանում են արտարժույթի հոսքերը։ Դա անշուշտ Կենտրոնական բանկի համար հավելյալ տարադրամը ներքաշելու եւ արտաքին պահուստները համալրելու լավ առիթ է։ Առավել եւս, որ վերջին ամիսներին դրանք բավականաչափ նվազել էին։

Անցած ամսվա կեսերից արձանագրված արժեւորումից հետո, ապրիլի սկզբին մի պահ դրամը սկսեց թուլանալ։ Սակայն այդ միտումը կարճ տեւեց։ Վերջին մի քանի օրերին ազգային արժույթը դարձյալ սկսեց ուժեղանալ։ Առանձին բանկեր շտապեցին սահմանել դոլարի գնման ընդհուպ մինչեւ 469 դրամ գին։

Բայց արդեն անցած օրը ամերիկյան արժույթի էժանացումը կարծես կանգ առավ։ Արժութային բորսայում իրականացվող սակարկությունների ավարտին դոլարի գինը մի փոքր նույնիսկ բարձրացավ։ Մի բան, որ հիմք է տալիս ասելու, որ գործարքներին մասնակցել է նաեւ Կենտրոնական բանկը. շուկայից տարադրամ է ձեռք բերել՝ կանխելով ամերիկյան արժույթի հետագա արժեզրկումը։

Իհարկե, առայժմ տարադրամային ճնշումը շուկայում շատ մեծ չէ։ Այդ են վկայում նաեւ բորսայական առեւտրի ծավալները, որոնք տատանվում են 3-4 մլն դոլարի սահմաններում։ Ենթադրվում է, որ ապրիլի 24-ին ընդառաջ ակտիվությունն աստիճանաբար կավելանա։

Վերջին զարգացումներից հետո ամերիկյան արժույթի փոխարժեքը հաստատվել է 470-473 դրամի սահմաններում։ Այնպիսի տպավորություն է, որ Կենտրոնական բանկը մտադիր չէ դրանից ներքեւ թողնել դոլարի գնի նվազումը։ Մանավանդ դա խնդիրներ է ստեղծում տնտեսության եւ արտահանման համար։

Առանց այդ էլ արժութային շուկայի կայունությունն ապահովելու ակնկալիքով ԿԲ-ն զգալիորեն կրճատել է շրջանառության մեջ գտնվող կանխիկի զանգվածը։ Ներկայումս այն տատանվում է 365 մլրդ դրամի սահմաններում։ Կանխիկի այդպիսի շրջանառությունը գրեթե համահունչ է 2012թ. մակարդակին։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930