«Հայկական Վերածնունդ» շարժման Պրահայի կազմակերպությունը երեկ Պրահայի հրապարակներից մեկում իրականացրեց «Պահանջում եմ ազատ արձակել» խորագրով բողոքի ակցիան: Պահանջն է՝ ազատ արձակել «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին:
«Բռնադատելով ազգային հերոսներին ու նվիրյալներին՝ իշխանությունը փորձում է ճնշել քաղաքական այլակարծությունը Հայաստանում, ինքնիշխան և արժանապատիվ պետություն ունենալու նրանց և մեր բոլորի իրավունքը», – հայտարարեցին երեկվա ակցիայի մասնակիցները:
Նրանք ակցիայից հետո քննարկում կազմակերպեցին և անհրաժեշտ համարեցին Սփյուռքի պահանջները՝ Հայաստան իշխանություններին:
«Անմիջապես ազատ արձակվեն այն քաղաքական ակտիվիստները, որոնք գտնվում են Հայաստանի բանտերում: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 7-ին Երևանում, խոսքս Ժիրյար Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունների մասին է, դա պարզապես դեմոկրատական, քաղաքացիական, միջազգային նորմերի ոտնահարում էր, որը Հայաստանին փաստացիորեն բերում է տոտալիտարիզմի», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Կարդացեք նաև
Անուշ Մարտիրոսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում