Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Զորքը չի մտել հայկական թաղամաս, միայն հրթիռներ են նետում». «Ժողովուրդ»

Ապրիլ 17,2015 11:25

«Ժողովուրդ»-ը հալեպահայերի վիճակի, ինչպես նաեւ՝ կոնկրետ սփյուռքի նախարարության կողմից Սիրիայի մեր հայրենակիցներին օգնելու քայլերի մասին զրուցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ։

– Տիկին Հակոբյան, Հալեպում իրավիճակն օրեցօր անվերահսկելի է դառնում, ի՞նչ եք մտածում՝ տեղի հայ համայնքի անվտանգությանն ուղղված քայլեր ձեռնարկելու շուրջ։

– Ամեն օր կապի մեջ ենք եւ տեղյակ ենք՝ ինչ է կատարվում, ցավում եմ, որ այդ հրեշները քրիստոնեական աշխարհի վրա են հարձակվում, առավելեւս՝ հայկական թաղամասի։ Իրենք ասում են, որ առայժմ ուժեղ վտանգը անցավ։ Հարցը բարձրացրել եմ Կառավարությունում, վարչապետն ասաց՝ եթե իրենք նպատակահարմար համարեն, տարբեր ձեւերով երեխաներին դուրս կբերենք։ Մենք չենք կարող իրենց փոխարեն որոշում կայացնել։ Իրենք եթե որոշեն, մենք պատրաստ ենք բոլոր հարցերով իրենց օգնել: Հիմա սպասենք Հալեպի որոշմանը։

– Այս օրերին սփյուռքի նախարարությանը մեղադրում են, որ Դուք ասում եք, թե մի քանի անհատների պահանջները բավարար չեն, որպեսզի մարդկանց տարհանեք Հալեպից։ Պարտադիր պետք է հարյուր հոգի միանգամի՞ց դիմի, որ  նախարարությունը հասկանա իրավիճակի լրջությունը։

– Մենք չենք խոսում մեկ-երկուսի հետ, մենք խոսում ենք համայնքի շտաբ օգնության ղեկավարության հետ, որոնք կազմակերպում են ամբողջ համայնքը, դրանք դաշնակցությունն է, ռամկավարները, հնչակները, Անթիլիասի հոգեւոր առաջնորդը, Էջմիածնի հոգեւոր առաջնորդը, բոլորն իրար հետ են, մենք մեկ-երկու մարդու կարծիքն ինչպես կարող ենք հաշվի առնել։ Նշեմ, որ մեր խնդիրը ինֆորմացիան հասկանալն է, ինֆորմացիան ներկայացնել է, ուրիշ գործիք նախարարությունը չունի։

– Փորձել եք հասկանալ՝ ինչու է Հալեպի հայ համայնքի ղեկավարությունը բնակիչներին տարհանելու որոշումը ուշացնում։

– Իրենք այնտեղ իրավիճակը շատ ավելի ճիշտ են պատկերացնում, քան մենք։ Իրենք ասում են՝ կան ռումբեր, բայց չկա մասսայական հարձակում։ Այսինքն՝զորքը չի մտել հայկական թաղամաս, միայն հրթիռներ են նետում, ու կարծես թե այս ամենը սովորական է դարձել իրենց համար։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930