Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի գործով դատական նիստը մեկնարկեց. ինքնաբացարկ՝ դատախազին

Ապրիլ 17,2015 11:21

Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Լևոն Ավետիսյան) մեկնարկեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով նախնական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, որը դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Դատարանում ելույթ ունեցավ ամբաստանյալ Արշակ Սվազյանը: Նա ներկայացրեց, որ նախկինում երկու անգամ դատապարտվել է, մեկն էլ մաքսանենգության գործով:

Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ինքնաբացարկ ներկայացրեց մեղադրող դատախազ Գագիկ Խաչատրյանին ու հիմնավորեց. «Տեսնում ենք նախաքննական մարմնի մեղմ ասած անգործություն: Այն տպավորությունն է ստեղծվում, որ գործը ամբողջացնելու, սակայն ոչ հանցագործությունը բացահայտելու միտում կա: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ սա քաղաքական և կազմակերպված պայքարի արդյունք է և մենք մամուլում հնչեցրել ենք կոնկրետ անուններ, սակայն գործի նյութերում որևէ տեղ չի երևում քննության այդպիսի ուղղվածություն, որ դատախազը ցուցում տված լինի նման ուսումնասիրություն կատարել: Ավելին, մենք նաև հայտնել ենք, որ չենք բացառում, որ բացի մեղադրյալից լինեն նաև այն մեղավորներ: Սակայն դատախազն այս ուղղությամբ աշխատանք չի կատարել»:

Ամբաստանյալի ներկայացուցիչ Լիանա Բալյանը միջնորդությանը դեմ խոսեց՝ նշելով, որ պաշտպանը բավարար հիմքեր չի ներկայացրել:

Դատախազն այս առիթով հայտնեց. «Դրանք երևակայության արդյունք են և կապ չունեն իրականության հետ»:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930