Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր. «Չեմ կարծում, որ մեր դուրս եկածներից որեւէ մեկը կմտնի ՕԵԿ». «Ժողովուրդ»

Ապրիլ 17,2015 11:09

Ապրիլի 10-ին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե ՕԵԿ գրասենյակներում կտրուկ ավելացել է կուսակցությանն անդամագրվելու դիմումների թիվը։ Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ նախկին անդամներ, այդ թվում՝ պատգամավորներ, դիմել են, ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»։

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է այն 11 պատգամավորների հետ, որոնք լքել են ԲՀԿ շարքերը՝ պարզելու համար՝ արդյոք նրանք դիմում են ներկայացրել՝ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու համար:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյան (Կարամելի Հարութ»)

– Պարոն Ղարագյոզյան, պատրաստվո՞ւմ եք ՕԵԿ շարքերը համալրել, արդյո՞ք դիմում եք ներկայացրել՝ կուսակցությանը անդամագրվելու համար։

– Ճիշտն ասած՝ ես ծանոթ եմ ման գալիս, մարդ եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ, որ մտնեմ ընդեղ (Ծիծաղում է։ Մ. Գ.): Ախր, տենց բան ոնց կլինի, նման բան իրականում չկա։ Նաիրա Ջոհրաբյանը մի անգամ հայտարարեց, որ կարող է Նոյեմբերյանի գյուղերից որեւէ մեկը դուրս է եկել ԲՀԿ-ից ու հիմա ասում է, որ ՕԵԿ-ական եմ ուզում դառնամ, իրենք դա վերցրել են ու սկսել ինչ-որ տեղեկություններ տարածել։ Դրա հիման վրա էլ երեւի հայտարարում են, թե պատգամավորներն են ուզում իրենց կուսակցության անդամ դառնալ։ Նման բան չկա, ու չեմ կարծում, որ մեր դուրս եկածներից որեւէ մեկը կմտնի ՕԵԿ։

– Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՕԵԿ-ականները նման հայտարարություններ անում։

– Երեւի իրենց հեղինակությունը բարձրացնելու համար։ Եթե նման բան կա, թող մի օրինակ բերեն, եթե մեզանից որեւէ մեկը մտել է, էդ ինչ է՝ մենք ցանկություն ենք հայտնում, իրենք մեզ տեղ չե՞ն տալիս։ Չկա իրականում նման բան ու վերջ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյան

– Պարոն Առաքելյան, Դուք դիմում ներկայացրե՞լ եք՝ ՕԵԿ շարքերը համալրելու համար։

– Իհարկե ոչ, Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս, Դուք իմ տեսակը չգիտե՞ք՝ որն է։ Ես նեղվում եմ, որ իմ տեսակը չգիտեք։ Ինչի եք Դուք ինձ էդ հարցը տալիս, Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես մյուս անգամ Ձեր հարցերին չպատասխանեմ։

– Այսինքն՝ ՕԵԿ-ին անդամագրվելն այդքան վատ բան է, ինչի համար կարելի է նեղանա՞լ։

– Իհարկե։ Նման բան չկա, ինձ պետք չի նման հարց տալ։

Հ. Գ. Երեկ նույն վրդովված տոնով «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանեցին նաեւ ԲՀԿ  շարքերը լքած պատգամավորներ  Դավիթ Քոչարյանը, Կարո Կարապետյանը, Մուշեղ Պետոյանը եւ մյուսները:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930