Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելոզի դեպքեր Սոլակում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 17,2015 10:39

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վերջին օրերին արձանագրվել են բրուցելոզի դեպքեր։ Ընդ որում՝ ըստ նույն տեղեկությունների, վարակիչ այս հիվանդությունը տարածվել է թե՛ մարդկանց եւ թե՛ անասունների շրջանում։

Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանը հաստատեց, որ համայնքում բրուցելոզ կա, եւ ավելացրեց, որ հիվանդությունը նկատվել է դեռ նախորդ տարի։ Այն ժամանակ վարակված է եղել երկու մարդ եւ երկու խոշոր եղջերավոր անասուն։

Երեկվա դրությամբ, ըստ Սարգսյանի, բրուցելոզ կասկածվում էր եւս երկու սոլակցու մոտ։ Իսկ ահա վարակված անասունների թիվն այս անգամ ավելի մեծ է՝ 7 ոչխար եւ 6 կով։ Գյուղապետի վստահեցմամբ, գյուղում համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, վարակված անասունների տերերից պահանջվել է հարկադիր մորթ իրականացնել, որից հետո ծեր կամ առավել հիվանդ կենդանիների մսեղիքը թաղվել կամ շներին է տրվել, իսկ մյուսները հանձնարարվել է ջերմային մշակման ենթարկել բրուցելոզի հարուցիչները ոչնչացնելու եւ վարակի .տարածումը թույլ չտալու համար։ Բադալ Սարգսյանը հավաստիացրեց, որ գյուղի անասնաբույժը միսը շուկա դուրս բերելու համար տեղեկանք չի տրամադրել եւ գյուղացիներն այն պահեստավորել են կամ բաժանել ծանոթ-բարեկամներին։

Ստեղծված իրավիճակը Բադալ Սարգսյանը պայմանավորում է մոտակա՝ Հրազդանի տարածաշրջանի անասնաշուկայում տիրող բարձիթողի վիճակով, որտեղ շատ հանգիստ կարելի է հիվանդ անասուն գնել ու վաճառել, ու դա կանխարգելելը ոչ ոք իր հոգսը չի համարում։ Սոլակի բնակիչները նույնպես նախորդ տարի այդտեղ անասուններ են ձեռք բերել կամ փոխանակել, եւ արդեն գարնանը, երբ արոտավայր ուղարկվելուց առաջ կենդանիները հետազոտության են ենթարկվել, պարզվել է, որ նրանց մեջ կան բրուցելոզով վարակվածներ։ «Ոչ մի ստուգում չեն անում այնտեղ։ Պետք է վերահսկողություն լինի, պահանջեն, որ վաճառողը տվյալ համայնքի անասնաբույժից տեղեկանք ունենա։ Անտերության մատնված շուկա է»,- փաստեց գյուղապետը։ Շուկայում, ըստ նրա, հիվանդ անասունն էժան է վաճառվում եւ այդպիսով՝ գրավիչ դառնում գնորդի համար։

Նաեւ փոխանցեց, որ գյուղի անասնաբույժից պահանջել է ամեն կիրակի, երբ անասնաշուկան գործում է, լինել այնտեղ՝ հետեւելու համար, որ համագյուղացիներն անասուն գնեն միայն դրա առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Իսկ պատկան մարմիններին դեռ նախորդ տարի է առաջարկել կիրակի օրերին այդ նպատակով մասնագետ գործուղել շուկա, բայց մինչ օրս սայլը տեղից չի շարժվել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930