Նախկինում տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթեւեկողների մի զգալի մասը տեղանքին անծանոթներ են, որոնց համար «Դիտարկվող տեղամաս» ցուցանակը պատկերացում չի տալիս տարածքի դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերի մասին:
Մեր հրապարակումից հետո նշված տարածքում «Դիտարկվող տեղամաս» –ի փոխարեն տեղադրվել է «Գնդակոծվող տեղամաս» մակագրությամբ ցուցանակ:
Հիշյալ հատվածում ադրբեջանական հենակետերը շատ մոտ են գտնվում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին: Այդ ճանապարհի՝ սահմանին մոտ գտնվող այլ հատվածներում նախկինի նման «Դիտարկվող տեղամաս» վերտառությամբ ցուցանակներ են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ