Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմունիստները վրդովված են Հռոմի պապի հայտարարությունից. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 17,2015 10:27

Անցյալ կիրակի Ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի իր ճառում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարեց, որ 20-րդ դարում երեք մեծագույն ողբերգություններ են եղել՝ դրանք են նացիզմը, ստալինիզմը եւ ցեղասպանությունները, որոնցից առաջինը եղել է հայերի դեմ։

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանին երեկ «ՀԺ»-ն մի քանի հարց ուղղեց՝ կապված ստալինիզմը մյուս երկու ոճրագործությունների հետ նույնացնելու վերաբերյալ.

 – Պարոն Սարգսյան, համաձա՞յն եք պապի այն մտքի հետ, որ ստալինիզմը 20-րդ դարի երեք ողբերգություններից մեկն է:

– Որպես հայ մարդ ու կոմունիստ՝ ինձ բավարարված զգացի հանրապետության իշխանությունների գործունեությամբ՝ ուղղված Ցեղասպանության միջոցառումների նախապատրաստությանը։ Վատիկանի պատարագը չուներ իր նմանը առ այսօր, պապը Ցեղասպանության  վերաբերյալ տվեց ճիշտ ու օբյեկտիվ գնահատական, որը սազում էր իրեն։ Ինձ համար, սակայն, զարմանալի էր, որ պապը իրեն թույլ տվեց ֆաշիզմն ու Ցեղասպանությունը համեմատել Ստալինի գործունեության հետ։ Բացասական ենք վերաբերվում այդ հայտարարությանը, ինձ թվում է՝ պապը այն մարդն է, որ տեղյակ է, թե ինչ առաջընթացներ է ունեցել ԽՍՀՄ-ն Ստալինի օրոք։ Ստալինը արորով ու գութանով վերցրեց երկիրը ու երբ մահացավ, արդեն գրավել էինք կոսմոսը։ Հենց Ստալինի օրոք խավարի մեջ խարխափող երկրում մանուկներն ու ուսանողները սկսեցին կրթվել, մարդիկ աշխատում էին, ապրում։

– Այսինքն՝ ճիշտ չէ՞ Հռոմի պապի այդ հայտարարությունը։

– Մենք այդ համեմատությանն ու հայտարարությանը խիստ բացասական ենք վերաբերվում, ու այդ հայտարարությունը ոչ օբյեկտիվ է։ Մեր կոմունիստ ընկերները վրդովված են. բերել մյուս երկուսը համեմատել ստալինիզմի հետ՝ դա պատիվ չի բերում Հռոմի պապին:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930