Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի հայկական կազմակերպությունները դիմել են Խորհրդարանին, որ Վրաստանում սկսվեն Ցեղասպանության փաստի ճանաչման քննարկումները

Ապրիլ 17,2015 10:25

«1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ:

Դեռևս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել:

Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը հիմք դարձավ   հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ մշակած  և 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:

Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 46-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և այլն:

Մենք ներքոստորագրյալ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումը», -ասված է Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների` խորհրդարանին, Վրաստանի նախագահին և վարչապետին ուղղված դիմումի մեջ:

Վրաստանում գործող հայկական աշխարհիկ-հասարակական և հոգևոր կազմակերպությունները նաև կոչ են արել Վրաստանի խորհրդարանի ազգությամբ հայ երեք պատգամավորներին` ներկայանալ համատեղ հայտարարությամբ և կոչ անել Վրաստանի Խորհրդարանին առաջիկա նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել 1915-23թթ.ի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

Հիշեցնեք, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները արդեն 10-րդ անգամ են դիմում երկրի իշխանությանը 1915-23թթ.ի Ցեղասպանության փաստի` Վրաստանի կողմից պաշտոնական ճանաչման խնդրանքով: Մինչդեռ, չնայած բազում դիմումներին, Վրաստանի իշխանությունն ամեն կերպ անտեսում է երկրի բնակչության ընդհանուր քանակի ավելի քան 6% կազմող իր քաղաքացիների կամքը:

 

1915-23թթ. Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումները Վրաստանում սկսելու կոչով Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել են՝ Վիրահայոց Թեմը, Վրաստանի Հայ Համայնքը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութալուսացորռական Կենտրոնը, Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը, Թբիլիսիի պետական Հայկական Թատրոնը, Աջարիաի հայերի Միությունը, «Վրաստան» թերթը, Վիրահայերի Միությունը, Թբիլիսահայերի Վեհաժողովը, Թբիլիսահայերի Միությունը, Ախալցխաի Երիտասարդական Կենտրոնը՝ ընդամենը 30 կազմակերպություններ և մտավորականության ներկայացուցիչներ՝ Գիվի Շախնազար, Անահիտ Բոստանջյան և այլոք:

 

 

Վրաստանի Հայ Համայնք-ի Մամլո Դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930