Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Ապրիլ 17,2015 14:00

Պետությանը պատճառված 7 միլիոնից ավելի գումարը հայտնի չէ,
ինչպես կվերականգնի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեւոն Պետրոսյանին մեղավոր է ճանաչել եւ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամի չափով:

Սակայն նրա նկատմամբ կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 03.10.2013 թվականի որոշման 1-ին մասի 2-րդ կետը՝ նրան ազատել է նշանակված պատիժը կրելուց:

Լեւոն Պետրոսյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացվել է:

Լեւոն Պետրոսյանը, անկախ ամեն ինչից, իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ: Ըստ գործի նյութերի, նա իր գործողություններով դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ պետությանը պատճառել է 7. 350.000 ՀՀ դրամի վնաս:

Ըստ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա, իսկ իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով ՀՀ պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում, գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով՝ տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

Մինչդեռ, 2012 թ. հունվարի 11-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության վթարի հետեւանքով 1465 քմ հողատարածք աղտոտվելու կապակցությամբ հաջորդ օրը կազմվել է իրավախախտման արձանագրություն եւ կատարվել պատճառված վնասի հաշվարկ, որի համաձայն՝ 1465 քմ հողատարածքի աղտոտման հետեւանքով շրջակա միջավայրին պատճառվել է 14.650.000 ՀՀ դրամ վնաս:

Փետրվարի 6-ին Լեւոն Պետրոսյանը «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տնօրենին կից գրությամբ ուղարկել է նշյալ արձանագրությունը իր հաշվարկով՝ մեկամսյա ժամկետում 14.650.000 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե վճարելու պահանջով:
Բնապահպանության պետը նախազգուշացրել էր չվճարելու դեպքում գումարի բռնագանձումն իրականացնել դատական կարգով:

Իրավախախտումից երկու ամիս հետո՝ ապրիլի 25-ին, ընկերության տնօրենից ստացել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկի ընկերության կողմից կատարված տարբերակը:

Նա ընդունել է այն` համաձայնելով պետական բյուջե վնասի միայն մի մասը՝ 7.300.000 ՀՀ դրամը վճարելու առաջարկին եւ ըստ գործի նյութերի. «ակնհայտորեն դուրս գալով օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից», պետությանը պատճառվել է 7.350.000 ՀՀ դրամ վնաս:

Մեղադրանքի կողմը պնդել է, թե Լեւոն Պետրոսյանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել վնասի չվճարված մասը` 7. 350. 000 դրամը ընկերությունից բռնագանձելու ուղղությամբ:
Մեղադրանքի կողմը բողոք է բերել վերաքննիչ քրեական դատարան:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
16.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930