Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կրակոցների գործով ձերբակալվածներից մեկին ազատություն շնորհեց Շիրակի դատախազը, մյուսին՝ դատավոր Աղրամանյանը

Ապրիլ 16,2015 23:38

Գյումրու Արցախ թաղամասում «Պեգաս» խանութի մոտ մարտի 7-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված Դավիթ Հակոբյանը, Հովհաննես Տոնոյանը, Համլետ Գեւորգյանը  ազատ են արձակվել: Իսկ թե ինչո՞ւ, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն Aravot.am-ին ասաց, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ որեւէ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Փոխարենը մեզ տեղեկատվություն տրամադրեց Հովհաննես Տոնոյանի ու Համլետ Գեւորգյանը  փաստաբան Թամարա Յայլոյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Հովհաննես Տոնոյանի  դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, իսկ Համլետ  Գեւորգյանի խափանման միջոցը փոխել է Շիրակի մարզի դատախազությունը: «Եթե անհիմն կալանավորել են, ուրեմն պարտավոր են ազատ արձակել: Սա մեծ առաջընթաց է, փաստաբանական հանրույթի շնորհքն է, զգում ենք, որ գնում ենք դեպի իրավական պետություն »,-ասաց Թամարա Յայլոյանը: Համլետ Տոնոյանի խափանման միջոցը փոխած  Վերաքննիչ դատարանի դատավոր եղել է Մհեր Աղրամանյանը:

«Դատարանը, հաշվի առավ այն հանգամանքը, որ չկա հիմնավոր կասկած, որ անձը առնչություն ունի քրեական գործի հետ, իսկ Շիրակի մարզի դատախազությունը նպատակահարմար չգտավ Համլետ Գեւորգյանին կալանքի տակ պահել, խափանման միջոցը փոխվեց»:

Երկուսի խափանման միջոցն էլ  ստորագրությունն է երկրից  չհեռանալու մասին: Փաստաբանն ասաց, որ նրանք գործում ներգրավված են որպես մեղադրյալներ, սակայն ասաց, որ ինքը միջնորդություն է ներկայացնելու, որպեսզի նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճեն, քանի որ չկան բավարար հիմքեր, նրանք քրեական գործում ներգրավված լինեն ոչ թե որպես մեղադրյալներ, այլ որպես վկաներ:

Նշենք, որ նույն գործող մեղադրյալ  Դավիթ Հակոբյանին Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել 500 հազար դրամ գրավի դիմաց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930