Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրախորհրդարանի ընդունած դատապարտող բանաձեւը կստիպի Թուրքիային պարտավորություններ ստանձնել»

Ապրիլ 16,2015 23:06

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի գնահատմամբ, Եվրախորհրդարանի կողմից նախօրեին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի պտուղները Հայաստանը տարիներ հետո կքաղի:

«Ճիշտ է՝ այն չունի իրավական ուժ ու որեւէ բան չի կարող պարտավորեցնել Թուրքիային, բայց այն հող կնախապատրաստի հետագայում թուրքական իշխանություններին որոշակի պարտավորվածություն տալու համար»,- Aravot.am-ին ասաց թուրքագետը:

Նրա խոսքով, բանաձեւի բոլոր կետերը կարեւոր ու լավ մշակված էին, եւ Եվրախորհրդարանի այդ որոշումը  թուրքական դիվանագիտության ծանր պարտությունն էր. «Թուրքիան կորցրել է վերահսկողությունը ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում, արդեն հայտնի է, որ թուրքական կողմը բավականին լուրջ պատրաստվում է Օբամայի վարչակազմին համոզել, որ կանխեն ապրիլի 24-ին Օբամայի ՝ցեղասպանություն եզրույթի հնարավոր արտաբերումը»:

Թուրքագետի դիտարկմամբ, Թուրքիան թեւաթափ է եղել հայկական հարցի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքից, ու եթե ԵԽԽՎ-ի կողմից բանաձեւի ընդունումը սպասելի էր, ըստ նրա, թուրքերը չէին էլ պատկերացնում ՝ Վատիկանը նման հայտարարություններ կանի. «Եվրախորհրդարանի բանաձեւի ընդունումը սպասելի էր, որովհետեւ մեկ օր առաջ Եվրախորհրդարանի փոխնախագահը բաց տեքստով ասաց, որ դատում են ոչ թե այսօրվա Թուրքիային, այլ Օսմանյան կայսրությանը, այսինքն` հստակ ակնարկեցին՝ բանաձեւն ընդունվելու է: Թուրքիան պատրաստ էր դրան եւ իզուր չէ, որ Ղազախստան մեկնելուց առաջ Էրդողանն ասաց՝ մեր մի ականջից կմտնի, մյուս ականջից դուրս կգա: Չնայած թուրքական իշխանությունների քննադատող պատասխաններին, ակնհայտ է՝ նրանք թեւաթափ են եղել ու իրենց հայտարարությունները ոչինչ չասող հայտարարություններ են, իրենց վասող քայլեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930