Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր Գյումրիում 6-ամսական երեխայի մահվան համար (Տեսանյութ)  

Ապրիլ 16,2015 23:01

Մարտի  14-ին Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում  մահացել է  6-ամսական Նարե Դավթյանը: Երեխայի մահվան  շուրջ կրքերն այնպես են թեժացել, որ նրա ծնողներն ու բժիշկները մահվան հանգամանքները քննարկելու համար հասել են «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոու: Իսկ այսօր «Ժողովուրդ» օրաթերթում լուր հրապարակվեց այն մասին, որ ծնողները պատրաստվում եմ բողոքի ցույց անցկացնել կառավարության շենքի դիմաց:

Aravot.am-ը  Նարեի ծնողներից՝ Մայիսյան գյուղի բնակիչներ Արմեն և Վեսմիրա Դավթյաններից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով ո՞րն է եղել երեխայի մահվան պատճառը և ինչո՞ւ մեկ ամիս անց նոր են բողոքում. մի՞թե չէր կարելի ավելի վաղ դիմել իրավապահներին՝ քրեական գործ հարուցելու, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ու ճշմարտությունը բացահայտելու պահանջով: Նարեի հայրը՝ Արմեն Դավթյանն ասաց. «Ես ուզում եմ բացահայտել ճշմարտությունը, ի վերջո հասկանամ, թե ինչի՞ց մահացավ իմ երեխան, որի մեջ կյանքը եռում էր, աչքերից զգացվում էր, որ նա պայքարում է իր կյանքի համար: Մինչ նրա մահանալը՝ երեխայիս  երկու անգամ տեղափոխել ենք Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց, ռեանիմացիոն  բաժանմունքում պառկել է: Այդ ժամանակ ասում էին, թե աղիներն են, գարշահոտություն կա և այլն: Իբրև աղիների համար էին բուժում: Հետո, ես ուղեգիր վերցրեցի, տարանք Երևան, յամեր անցավ «Նաիրի» բժշկական կենտրոնում, ասացին հիդրոցեֆալիա է: «Մոր եւ մանկան» ավստրիական  բժիշկներից Արտուշ Սանոսյանն ասեց, թե այդ հիվանդությունը պատճառ չէ, որ երեխան մահանա: Վերջին անգամ երեխային հիվանդանոց ենք տարել ժամը 9-ի կողմերը, մեզ ուղարկել են շոր բերելու: Ժամը 11-ին գնացել ենք, մայրը մտել է տեսնելու, կաթիլային են միացրած եղել, ասել են՝  լավ է վիճակը: Բայց ժամը 4-ին գյուղ են զանգահարել, իմ հեռախոսահամարը  հիվանդանոցում սխալ են ֆիքսել ու ասել են, թե երեխան մահացել է: Բժշկական տեղեկանքի մեջ գրված է թոքաբորբ, հո թոքաբորոբը մի օրվա չեղավ, բա մինչ այդ ինչո՞ւ էին նայում ու չէին ասում էդ մասին, դե արի ու գլուխ հանի…Կամ  սխալ բուժում են տվել, կամ անուշադրության են մատնել, մահացել է երեխաս:

Հիվանդանոցի նյարդաբան Սիլվա Աղայանը  «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ հայտարարեց, որ ցնցումներ է տարել երեխան, բան չեմ հասկանում, ես ուզում եմ ճիշտ դիագնոզը պարզել: Ես 6 երեխա ունեմ, Նարես երկվորյակներից  մեկն է, մյուսը տղա է՝ Նարեկս: Հիմա մեկ աղջիկ ունեմ ու  5 տղա,  5 զինվոր  բանակ տալու: Գիտեմ, որ երեխայիս հետ չեմ բերի, մեր կորուստն անդառնալի է, բայց ես ամբողջ ազգի երեխաների մասին եմ մտածում, չենք մեծացնում, որ տանենք հիվանդանոցներ, դիակները բերենք: Երբ տարել եմ Երևան հետազոտման, ասել են՝ ամեն ինչ նորմալ է երեխայի հետ, հիմա ինչ սուտ ասես հորինում են, անգամ վախեցան «Կիսաբաց լուսամուտներ» գալ: Երբ երեխաս իրեն վատ էր զգում, ես սոցիալապես վատ վիճակում եմ, բայց գրկած, տաքսիներով վրան դողալով հասցրել եմ բժշկի: 6 ամսական դարձրեցինք, որ մեռնե՞ր»:

скачанные файлы (28)
Մենք եղանք հիվանդանոցում, մեզ պարզաբանումներ ներկայացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որն ասաց, որ երեխայի մոտ հիդրոցեֆալիա է  եղել: Մարզպետարանի պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ ըստ հիվանդության պատմության, երեխայի ծանր վիճակից դուրս գալով՝ նրան ուղեգրել են Երեւան՝ համապատասխան հիվանդանոցում բուժումներ ստանալու համար:  Նա  ասաց, որ երեխայի մոտ ծնված պահից միշտ խնդիրներ եղել են, սակայն ծնողները չեն ընդունում, որ այդպես է:

Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, երեխայի  գլխուղեղի հետազոտության ժամանակ հայտնաբերել են հիդրոցեֆալիա եւ կիսագնդերից մեկում կիստոս գոյակցություն, այսինքն փրկել հնարավոր չի եղել: Նա նաեւ նեղսրտեց, թե արհեստական լարվածություն են ստեղծում, սպասում են, որ բժիշկները հայտնվեն ճաղերի հետեւում, այնպես են անում, որ բժիշկները վախենան հիվանդներից, հիվանդներն էլ բժիշկներից: «Մամուլն ընդհանրապես բացառում է, որ մանկական  մահացության եւ ընդհանրապես մահացության դեպք կարող է լինել, ցանկացած դեպք սարքում են սկանդալ», -նեղվեց առողջապահության վարչության պետը:

Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց, որ դատախազություն  դիմում  չի հղվել, իրենք տեղեկացել են մամուլից: Լրատվական միջոցներում առկա տեղեկատվությունը դատախազությունը ընդունել է վարույթ նախաձեռնելու առիթ եւ ուղարկել է  ՀՀ Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:скачанные файлы (29)

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930