Այսօր տեղի ունեցած ուղիղ կապ-ասուլիսից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիային եւ Վատիկանին կհաջողվի թուլացնել լարվածությունը, որն առաջացել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից հետո. հաղորդում է «Газета»-ն:
«Ես չեմ ուզում խառնվել Թուրքիայի հետ Հռոմի պապի բանավեճին: Ես կարծում, որ Պապն աշխարհում այնքան հեղինակավոր մարդ է, որ կկարողանա բացատրվելու ձեւ գտնել մոլորակի բոլոր մարդկանց հետ, անկախ նրանց պատկանելիությունից»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ թուրք քաղաքական գործիչները ողջախոհ կգտնվեն. «Նրանք խելացի մարդիկ են եւ բավականին ճկուն, որպեսզի պարզեն ու, եթե խնդիր է ծագում, լուծեն»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև