Ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Բացման խոսքով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:
Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Արաբական Միացյալ էմիրությունների և Կատարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ, հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանը:
Այնուհետև ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող «The Blue Book» և Շերի Ֆեստեքչյանի «Արմեն» ֆիլմերը։
Կարդացեք նաև
Երեկոյի ավարտին տեղի ունեցավ մոմավառություն: Նաիրի Բաբայանի ծիրանափողային կատարմամբ հնչեցին հայտնի հայ երգահանների ստեղծագործությունները։
Արտաքին գործերի նախարարություն