Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը  3 միլիոն 600 հազար դրամ է պահանջում  «Կամազ»-ի վարորդից

Ապրիլ 16,2015 20:56

«Տրանս ակնթարթ» ընկերության սեփականատեր Մարտուն Գրիգորյանը  անցած տարվա նոյեմբերի 10-ին Հոռոմի խաչմերուկում  տեղի ունեցած վթարից հետո քաղհայց է ներկայացրել «Կամազ» մակնիշի  վարորդ Մանվել Վարդանյանի դեմ ՝ նրանից պահանջելով 3 միլիոն 600 հազար դրամ գումար: Հիշեցնենք, միմյանց  էին բախվել  Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ու «Տրանս ակնթարթ» ընկերությանը պատկանող, Ռազմիկ Մկրտչյանի կողմից վարած «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները: «Գազելն» այրվել էր. 7 ուղևորներ մահացել էին  տեղում, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «Գազել» մակնիշի ավտոմեքենան սպասարկում էր Երևան -Գյումրի երթուղին, այն պատկանում էր «Տրանս ակնթարթ» ընկերության:

Այս գործով ամբաստանվող Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. « Աժ պատգամավորը քաղհայց է ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ՝ նրանից պահանջելով 3 միլիոն 600 հազար դրամի գումար որպես բաց թողնված օգուտ: Նա պատճառաբանել է, որ «Գազելն» ընդհանրապես մեղավոր չէ, քաղհայցվոր է ներկայացել, հաշվարկել էին, որ օրական ստանում է 45 հազար դրամ եկամուտ մի «Գազելից»: Եվ հաշվարկել էին, որ դեպքի օրվանից՝ 2014 թվականի  նոյեմբերի 10 մինչև մարտ 10-ը  «Տրանս ակնթարթ» ընկերությունը բաց է  օգուտ, որ կկազմեր 3 միլիոն 600 հազար դրամ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    Այ ժողովուրդ, ճիշտ կենե մարտունը, ինքը պտի հարձակվի, որ իրա վրա չհարձակվին, մե գազելմ չկա տեղին, բայց ինքը գիծ է շահել, էդ ոնց, ուրիշ ժամանակ էղնի կսե պետական գիծ է , ինչի է հմի մեջլիս մտել, Գյումրի-Երևան գազելները իրա ձեռքն է վերցնել, սաղ գազաելները քանդվում են , ամեն 20 մետրը յա ջուրը կեփի, յա ճաշը, յա դուռը քշելուց կբացվի, օրմ ռուլը շոֆերների ձեռքը կմնա, մարդիկ էլ ասֆալտին, իսկ ինքը ուրիշին դատի կուտա, բա ոոոոոնց, բարգավաճ Հայաստան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930