Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախ գլխավոր դատախազի ցանկությունից, նախկին դատախազների հավաքը կկայանա

Ապրիլ 16,2015 19:40
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազության շենքի նիստերի դահլիճը չի տրամադրել վետերան դատախազներին:

Նրանք պետք է ընտրություն կատարեին: Նախկինները վրդովված են, եւ մի քանի տեղեր, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, դիմել, մերժվելուց հետո նրանց տեղ է հատկացրել Հայաստանի գրողների միությունը:

Վաղը ժամը 16 –ին տեղի կունենա հավաք, բաց քվեարկությամբ կընտրվի նախկին գլխավորների, նախկին գլխավորների տեղակալների, նախկինների գլխավոր՝վետերանների միության  նախագահը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն ավելի ուշ պատասխանել է այս հոդվածին: Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Տեղեկացնում ենք, որ «Առավոտ» լրատվական կայքում հրապարակված, լրագրող Ռ. Մինասյանի հեղինակած «Անկախ գլխավոր դատախազի ցանկությունից, նախկին դատախազների հավաքը կկայանա» վերնագրով, անանուն աղբյուրներին հղում արած և հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ դատախազության համակարգի վետերաններ» կազմակերպությունը դահլիճ  տրամադրելու հարցով ՀՀ գլխավոր դատախազություն  չի  դիմել: Վերոնշյալ կազմակերպությունից  ՀՀ  գլխավոր դատախազին հասցեագրված միակ գրությունը ներկայացնում ենք կից.

 Data

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930