Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացիները դեռ զարմացած են Սերժ Սարգսյանի «ապշեցուցիչ շրջադարձից». ի՞նչ ակնկալել Ռիգայի գագաթնաժողովից

Ապրիլ 16,2015 18:48

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ապշեցուցիչ շրջադարձից հետո Եվրամիությունն ու Հայաստանն սկսել են ասոցացման շուրջ տապալված համաձայնագրի վերամշակման գործընթացը»,-առցանց մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպայի քաղաքականության կենտրոնի (ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի միություն) ղեկավար Սթիվեն Բլոկմանսը:

Նշենք, որ առցանց ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ «Արդիական երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» նախագծի շրջանակում:

Aravot.am-ի հարցին՝ արևմտյան շրջանակներից կարծիքներ են հնչում այն մասին, թե Հայաստանը թող երաշխիքներ չակնկալի Արևմուտքից, քանի որ անդամակցել է Եվրասիական միությանը, ուստի ի՞նչ ակնկալի Հայաստանը Եվրոպայից, պարոն Բլոկսմանն արձագանքեց. «Եվրոպայինը փափուկ ուժն է և այն չի կարող ռազմավարական, անվտանգության պինդ երաշխիքներ առաջարկել ԵԽ անդամ այն երկրներին, որոնք թիրախավորված են Մոսկվայի կողմից: Ռուսաստանի ցնցումը նոր բանավեճի պատճառ դարձավ, ուստի հունիսին ԵԽ-ն պատրաստվում է անդամ երկրների համար անվտանգության, բյուջեի և կարողությունների հարցերում լուրջ քննարկումներ վարել»: Հիշեցնելով Ռուսաստանի ցնցումները և Գազպրոմի անկանխատեսելի վարքը՝ պարոն Բլոկսմանը նշեց իրենց՝ Եվրոպական պաշտպանության միություն ստեղծելու նպատակադրվածության մասին, որը  ՆԱՏՕ-ին է լրացնելու:

Պարոն Բլոկսմանի փոխանցմամբ՝ դժվար է կանխատեսել, թե կհաջողվի՞ արդյոք փրկել համաձայնագիրը՝ որպես Գործընկերության և համագործակցության շուրջ հնացած համաձայնագրի փոխարինող: Այնուհետև նա շեշտեց. «Այժմ Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը և ՀՀ-ի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառի «Հորիզոն 2020» համաձայնագրի ստորագրումը  միակ ակնկալիքն է մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից»: Սվիթեն Բլոկսմանի համոզմամբ՝ ԵՄ- Հայաստան համագործակցության խորհուրդը շարունակում է իր գոյությունը և պլատֆորմ է ծառայում բարձր մակարդակի բանակցությունների համար: Նա շեշտեց, որ Հայաստանը նաև շարունակում է ամենաբարձր քաղաքական մակարդակի մասնակցությունն «Արևելյան գործընկերության» բազմակողմանի ինստիտուտներում:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    «Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը շարունակվում է»…………. արդեն 25 տարի: ԵՄ-ի համար Հայաստանը բացել է իր սահմանները(դուք 1-ին սորտի եք), իսկ Հայաստանի համար գործընթացը շարունակվում է(մենք 2 , կամ 4 -րդ սորտ-ենք ԵՄ-ի համար): Էլ ինչ պայմանագիր??

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930