Մեր տեղեկություններով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Նախկինում ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է,որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում ե եւ ամեն անգամ փայտանյութը «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետին:
Իջեւանում տարածված լուրերի համաձայն ՝ Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնի 4-5 հավակնորդ կա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ