Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Կրոնական կազմակերպությունների գլխավոր առաջադրանքը հայ ժողովրդին պառակտելն է» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2015 17:53

«Խորհրդային միության փլուզումից եւ Գյումրիի երկրաշարժից հետո Հայաստան ներթափանցեց աղանդավորական կազմակերպությունների մեծ խումբ, հիմնականում՝ Արեւմուտքից»,- ապրիլի 16-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում տեսակամրջի ընթացքում հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Տեսակամրջի ընթացքում հայ, ռուս, վրացի փորձագետներն իրենց տեսակետները հայտնեցին «Ոչ ավանդական կրոնական շարժումներ» թեմայով:

Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների թիվը 65 է, բայց առանց գրանցման գործում է 250-ից ավելի կազմակերպություն. «Դա մոտավորապես բնակչության 15 տոկոսն է : Կրոնական կազմակերպությունների հիմնական նպատակն է վերացնել այն, ինչ եղել էր մինչեւ Խորհրդային միության փլուզումը: Նրանց գլխավոր առաջադրանքը հայ ժողովրդին պառակտելն է, պառակտման դեպքում շատ դյուրին է անել այն, ինչ պետք է Արեւմուտքին: Կազմակերպությունների ակտիվացումը գրանցվել է գունավոր հեղափոխության փորձերի ժամանակ»:

Նա համարում է, որ կրոնական կազմակերպության անդամներին հեշտ է  օգտագործել ընտրությունների, միջոցառումների եւ զանգվածային անկարգությունների ժամանակ: Ըստ նրա՝ կրոնական կազմակերպությունների միջոցով նաեւ փողերի ակտիվ լվացում է կատարվում. «Մեր օրենքներով՝ եկեղեցին անջատված է պետությունից, եւ նրանց ոչ ոք իրավունք չունի ստուգել: Դա անվտանգության գլխավոր խնդիրն է, կարծում եմ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ բոլոր հետխորհրդային երկրներում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930