Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամոթ է, վերջ տվեք խարդավանքներին». գյումրեցի ատամնաբույժը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամներին

Ապրիլ 16,2015 17:50

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է Հիմնադիր խորհրդարանի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով»։ Վերջիններս այս հայտարարությամբ դիմել էին ոստիկանությանը, որպեսզի ընդունի ի գիտություն:

Ազատամարտիկ Յուրա Աթոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանը իր ընկերն է և իրենց մեջ ընդամենը «տղավարի» զրույց է եղել: Նա նաև նեղվել էր, որ այդ զրույցը հայտնվել է մամուլի էջերում:

Ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ևս փաստեց, որ Յուրա Աթոյանը իր ընկերն է ու նեղվեց՝ ասելով. « Հիմա էլ թշնամա՞նք են հրահրում Յուրայի ու իմ միջև: Պատկերացնո՞ւմ եք , էս բժիշկ մարդ քաղաքի կենտրոնում վեճ ու վիճաբանություն պիտի անե՞մ, էն էլ ում հետ, Յուրայի՞, ո՞նց կարող եմ ես նրան ահաբեկել: Հոգնեցինք էլի, ամոթ է, թո՛ղ վերջ տան իրենց խարդավանքներին, թշնամիների ձեռքով որդուս դարձրեցին կասկածյալ, թե իբր դանակահարել է Հրաչյային, մի մարդու, որին ես հարգում եմ, հիմա էլ փորձում են թշնամացնել ինձ իմ շրջապատի մարդկանց հետ:

Ես ինտելիգենտ մարդ եմ, ինձ համար ոչ մի կուսակցություն գոյություն չունի, ինձ համար իմ կուսակցությունը իմ հայրենիքն է, իմ Արցախն է, իմ Ջավախքն է, Աստված տա ասեմ՝ Ղարսն է, Իգդիրն է…

Ոչ մեկը չի հիշում, թե Գևորգ Խաչատրյանը այն բժիշկն է, որը առաջինը կախեց իր խալաթը ու ձեռքը զենք վերցրեց: Թո՛ղ չասեն, դա իմ հողի հանդեպ ունեցած պարտքն է, ես «Ազատամարտիկների վետերանների միության» փոխնախագահն եմ, ձեռքիցս եկած ամեն ինչ արել ու անելու եմ ազատամարտիկների համար: Կարո՞ղ են մի լավ բան անել, թո՛ղ անեն, բայց ինչո՞ւ են ընկել էսպիսի խարդավանքների հետևից:

Անցած տարվա օգոստոսին ես գնացի սահման, 28 օր մնացի, բայց ո՞վ իմացավ՝ բացի իմ ընտանիքի անդամներից ու նեղ շրջապատից…Հայրենիքի հանդեպ պարտքը ես այդպես եմ պատկերացնում:

Զարմացած եմ, որ ես կարող է ախպերական, ընկերական զրույց ունենամ իմ ընկերոջ հետ, ուրիշ մարդու հետ չէ, շեշտում եմ իմ ընկերոջ հետ, հիմա էլ էդ տղային ու ինձ թշնամացնեն: Պարզ է, թե ովքեր են սա անողը, իմ զավակիս էլ փորձում են մեղավոր հանել, թե ի՞նչ կապ ունի իմ տղան Հրաչյայի հետ:

Վահան Զատիկյանը որ ասում է, թե ներսի թուրքերից վախեցեք, դրսինին հաղթելն ի՞նչ է, ճիշտ էր ասում էլի: Ես Յուրային անչափ շնորհակալ եմ, որ նա օգնել է Հրաչյային հիվանդանոց հասցնելու, ինչո՞ւ պիտի նրան ահաբեկեմ: Հերիք է մարդկանց իրար դեմ հանեն, ամոթ է, ամոթ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. voter says:

    Գևորգ Խաչատրյան անձը եթե համարում է, որ իրեն զրպարտում են, թող դատարան դիմի ու ոչ թե ԱՌԱՎՈՏ թերթի…

    Առավորի խմբագրությանն էլ խորհուրդ կտամ պրոպագանդոնություններ չտարածել, դուք ընդհամենը վերածվում էք գործիքի, որի միջոցով փորձ է արվում ճնշում գործադրել քննության ու տուժածների վրա․․․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930