Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆ. Գեւորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ փաստաբանի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ապրիլ 16,2015 17:30

Ներկայացնում ենք լրագրողների կողմից բարձրաձայնված խնդրի արդյունքում տրված հանձնարարականի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մեկնաբանությունը.

«Ինչպես ես հայտարարել էի այսօր, իմ կողմից հանձնարարական էր տրվել համապատասխան ծառայությանը՝ ստուգելու երեկ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Գեւորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ: Փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարության համաձայն՝ երեկ բանտախցում եղել են 27 հոգի և ընդամենը 8 մահճակալ: Ստուգման արդյունքում պարզել ենք, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, թեև հարկ է արձանագրել, որ մասնավորապես, այդ բանտախցում պահման պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմատիվներին: Իրականում բանտախցում եղել են 12 մահճակալներ, թեև նշված խուցը նախատեսված է եղել 8 մահճակալի համար:

Ես տվել եմ համապատասխան հանձնարարական առկա հնարավորությունների սահմաններում ստեղծել կենցաղային առավելագույնս տանելի պայմաններ և անել հնարավորին ամեն ինչ, թույլ չտալու համար այդտեղ պահվող անձանց իրավունքների խախտում:

Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ այս խնդիրը չի վերաբերվում միայն Նուբարաշեն ՔԿՀ-ին, կամ միայն տվյալ բանտախցին, կամ միայն կալանավոր Գեւորգ Սաֆարյանին: Խնդիրը համակարգային է, բարդ է և ծախսատար, հետևանք է մեր կողմից ժառանգած սովետական աղետալի բանտային համակարգի: Սակայն կառավարությունը տեսնում է իրավիճակի բարելավման ուղիներ և հնարավորություններ: Մենք ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահում այս խնդիրը: Ժամանակի ընթացքում մենք հասնելու ենք էական փոփոխությունների այս ոլորտում»:

 

 ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930