«Մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում զարգացնում ենք մեր հարևանների՝ Ղազախստանի, Բելառուսի հետ հարաբերությունները: Ո՞րն է այդ միավորումների իմաստը, իր մեջ ներքաշելը չէ, ոչ: Իմաստն այն է, որ մարդիկ, որոնք բնակվում են մեր երկրներում, ապրեն ավելի լավ, որ սահմանները լինեն բաց»,- այս մասին իր ամենամյա ուղիղ կապ- ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հավելել է, որ ներկայումս այդպես են դասավորվում հարաբերությունները նաև Հայաստանի ու Ղրղըզստանի հետ: «Մենք շատ ենք ցանկանում, որ զարգանա այդ գործընթացը, դա ամենագլխավորն է»:
Պուտինը հայտարարել է, որ չեն պատրաստվում ստեղծել կայսրություն. «Մենք չունենք այդօրինակ նպատակներ, ինչում մեզ մեղադրում են մշտապես: Դա նորմալ և բնականոն ինտեգրացիոն գործընթաց է: Ողջ աշխարհն է ընթանում այդ ճանապարհով»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ