Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4 տարեկան երեխան Պուտինին. «Դժվա՞ր է նախագահ լինելը, քանի՞ ժամ եք օրվա մեջ քնում»

Ապրիլ 16,2015 16:49

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ գծի ընթացքում 4 տարեկան մի երեխա ասաց, որ ծնված օրվանից ցանկանում է նախագահ դառնալ եւ Պուտինին հարցրեց. «դժվա՞ր է նախագահ լինելը եւ դառնալը: Քանի՞ ժամ եք օրվա մեջ քնում, ես շատ եմ սիրում քնել»:

Ի պատասխան Վլադիմիր Պուտինն ասաց. «Դատելով բնավորությունից եւ տրամադրվածությունից, եթե ցանկանաս քեզ մոտ կստացվի: Իսկ այն, որ սիրում ես քնել, շատ լավ է: Դա խոսում է այն մասին, որ դու առողջ նախագահ կլինես»:

«Россия» հեռուստաընկերության հաղորդավարուհին էլ նշեց, որ իրենց կենտրոն ուղարկում են շատ անսովոր տեսանյութեր. մեկը պարում է, մյուսը մարզվում է: Իսկ Թիմուր անունով մի տղա խնդրում է օգնել իր ընկերուհուն ընդունել «ձեռքի եւ սրտի» առաջարկությունը: Շատ տեսանյութեր էլ երեխաներից են գալիս:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930