Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երաժշտության համերգ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին

Ապրիլ 16,2015 16:38

«Հիշում եմ և պահանջում» այս խորագիրն էր կրում սույն թվականի ապրիլի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած դասական երաժշտության համերգը, որը նախաձեռնել էր երիտասարդ երաժիշտ, խմբավար Հովհաննես Համբարձումյանը: Համերգին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի Մակար Եկմալյանի անվան երգչախումբը և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիու անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Համերգը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրում ընդգրկված էին Պիացոլայի, Բեթհովենի, Կաչինինի, Բախ-Գունոյի ստեղծագործությունները՝ համեմված մեծն Կոմիտասի գործերով:

Հովհաննես Համբարձումյանը Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է: Դեռևս երկու տարի առաջ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո նա հնչեցրեց սեփական ստեղծագործությունը՝ Հիշատակի Պատարագը, որը այնուհետև ներկայացվեց Ֆրանսիայի տարբեր քաղաքներում:

Հավարտ միջոցառման Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը համերգն անվանեց կայացած, բարձր գնահատեց Մակար Ակմալյան երգչախմբի ելույթը, իսկ ուսանողների փայլուն ելույթները դարձան նահատակների հիշատակի ոգեկոչում:

Որոշվեց ավելի ընդարձակ ծրագրով համերգ տալ Թբիլիսիի կոնսերվատորիայի դահլիճում:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930