Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի աշխատանքներին անձամբ մասնակցելու համար: Նա իր գոհունակությունն է հայտնել նաեւ խորհրդարանական երկկողմ համագործակցության զարգացման առնչությամբ եւ վստահեցրել, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն ստեղծվել է հատուկ փորձագիտական խումբ, որը զբաղվելու է ԵՏՄ անդամակցության հետ կապված օրենսդրության համապատասխանեցման եւ դրան առնչվող տեղեկությունների վերլուծության հարցերով:
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսությանը, միասնական շուկայում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության արդյունավետությանն ու համատեղ բազմաթիվ ծրագրերին վերաբերող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ