Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրությունը Հոլոքոստի թանգարանում

Ապրիլ 16,2015 16:10

Ապրիլի 12-ին հարավ-արևմտյան Ֆլորիդայի Հոլոքոստի թանգարան-կրթական կենտրոնում Ամերիկայի հայկական համագումարի (Համագումարի) կապերի բաժնի տնօրեն Թանիել Քուշաքջյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության պատկերային նկարների» ցուցադրությունը` հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Քուշաքջյանը քայլ առ քայլ քննարկել է սպանությունների համակարգային բնույթը, և ներկայացրել 20 նկարների ցուցադրություն` կարևորելով մանրամասների փաստարկումը լուսանկարների միջոցով, որոնք արվել են այդ ժամանակի ականատեսների, այդ թվում` ամերիկացի միսիոներների և գերմանացի սպաների կողմից:  Թվով 4-րդ` «Հայոց ցեղասպանության պատկերային նկարներ» թվային ցուցահանդեսը մեկնարկել է անվճար և համախմբում է միասնական հավաքածուի հիմնական պատկերները, որոնք արձանագրում են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքը և նրանց պատմական համայնքների լիակատար ոչնչացումը:

Մայամիում Թուրքիայի հյուպատոսությունը նամակ է ուղարկել` փորձելով խոչընդոտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկմանը: «Խայտառակություն է, որ հայկական Սփյուռքը նախընտրում է ատելությունը թուրքերի հանդեպ, այլ կերպ ասած անտեսում է Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունները»,-Հոլոքոստի թանգարանին ուղված նամակում գրել է Մայամիում Թուրքիայի հանրապետության գլխավոր հյուպատոս Օզգյուր Քըվանչ Ալթանը: «Սա մտահոգիչ է, բայց ոչ զարմանալի, քանի որ վերջին տարիներին հայկական Սփյուռքը ձգտում է յուրացնել Հոլոքոստը` փորձելով հավաքական աջակցություն ցուցաբերել ներկայացնելու 1915թ.-ի խեղաթյուրված իրադարձությունները»,- ասվում է նամակում:

«Մենք խորապես գնահատում ենք Հոլոքոստի թանգարանի ղեկավարության` ըստ պլանավորածի ծրագիրը շարունակելու որոշումը և վստահենք, որ Թանիելի ներկայացումը լավ է ընդունվել»,-հայտնել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Չնայած ճշմարտությունը լռեցնելու ցինիկ փորձերին, այն կբարձրաձայնվի»:

 

 Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930