Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանդա 2-ի» գործով ամբաստանյալը բացահայտումներ է անում՝ տալիս է ոստիկանի եւ մականունավորների անուններ

Ապրիլ 16,2015 16:05

Ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանը, որն աշխատել է «Հայբիզնեսբանկում» որպես առաջատար մասնագետ, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դարարանում առաջինն էր, որ ցուցմունք տվեց: Նա իրեն մեղավոր ճանաչեց ամբողջությամբ եւ ասաց, որ առանձնապես խոշոր չափի գումար՝ 400 հազար դոլար գումարի չափով, ստիպված է եղել տարբեր գործարքներ անելու միջոցով հափշտակել բանկից, քանի որ ամուսնու՝ այդ գործով ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի եւ նրա պարտքատերերի կողմից սպառնալիքների հետ էին կապված: Ըստ ամբաստանյալի, նրանց սպառնացել են «Թոխմախի Կյաժը», «Կոմիտասի Ռուդոն», «Կլարի Գագոն», որոնք ըստ ամբաստանյալի պաշտպանի, նույնիսկ չեն հարցաքննվել նախաքննության մարմնի կողմից:

«Իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին»,- արդարացավ ամբաստանյալը: Նա ասաց, որ հափշտակած գումարից իրեն ոչինչ չի մնացել, քանի որ ամբողջը տվել է ամուսնուն: Նա չի դիմել ոստիկանություն, քանի որ ըստ ամբաստանյալի, երկու տարի է՝ ինքը ազատազրկված է, իսկ այդ ընթացքում ոստիկանությունը որեւէ գումար չի վերականգնել:

Banda_2-7 Banda_2-5 Banda_2-4 Banda_2-3 Banda_2-2 Banda_2-1 Banda_2-8

Նաեւ դատարանում հայտարարեց, որ ոստիկանության աշխատակից ոմն Մանվել Հակոբյան, մի օր գալով իրենց տուն, սպառնաց, թե կտանի քաղմաս, «իսկ մի օր էլ անցավ իր լիազորությունները…»:

Ամբաստանյալն ասաց, որ «Կլարի Գագոյին», ըստ Տիգրանի՝ պարտքը եղել է 250 հազար դոլարի չափով: Ամուսինը իբր մեքենաների առքուվաճառքով էր զբաղվել եւ պարտքերն էլ գոյացել են դրանից:

Ամբաստանյալն ասաց, որ արդեն սպառնալիքներին չդիմանալով, վախենալով ֆիզիկական անվտանգության համար, նա բանկում այնպիսի գործարք է արել, «որ բռնվի եւ ամեն ինչ խոստովանի»:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930