Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին պարգևավճար կտրվի` անկախ աշխատելու հանգամանքից

Ապրիլ 16,2015 15:58

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 16-ի նիստում ներկայացրել է  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ սահմանվում է, որ զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, որոնք ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, պարգևավճար ստանալու իրավունք ունեն` անկախ աշխատելու հանգամանքից:

Այդ որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Մինչ այս փոփոխությունը, զոհված զինծառայողների ընտանիքների  անդամները պարգևավճարի իրավունք ունեին չաշխատելու դեպքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930