Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինին խնդրեցին ասել. «Բորիս, դու սխալ ես»

Ապրիլ 16,2015 15:51

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ուղիղ կապ-ասուլիսի ընթացքում զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Ելենա անունով մի կին նրան այսպիսի խնդրանք հղեց. «Իմ ընկերուհին ապրիլի 25-ին դառնում է 40 տարեկան: Նա շատ է ուզում շուն նվեր ստանալ: Մենք՝ նրա ընկերուհիները, պատրաստ ենք գնել, իսկ ամուսինը դեմ է: Նա պահեստազորի գնդապետ է, երկաթե մարդ է, ինչպես մեր բոլոր զինվորականները: Սակայն գերագույն գլխավոր հրամանատարին չի կարող մերժել: Խնդրում եմ, ուղղակի ասացեք. «Բորիս, դու սխալ ես: Թույլ տուր կինդ շուն ունենա»:

Ի պատասխան՝ Պուտինն ասաց, որ իրեն շատ վատ վիճակի մեջ են դնում. «Մեզ մոտ, իհարկե, մարդիկ հատուկ վերաբերմունք ունեն զինվորականների նկատմամբ, հատկապես՝ կանայք, քանի որ նրանք իսկական տղամարդիկ են: Գիտեք, բայց ես ոչինչ չեմ կարող հրամայել: Բորիսը ունի հիմքեր ասելու, որ ավելի լավ է դու քեզ մոտ ամեն ինչ կարգավորիր եւ ճիշտ կլինի»:

Փոխարենը Պուտինն առաջարկեց Ելենայի հետ միասին գործողությունների ծրագիր մշակել. «Օրինակ` մենք Ձեզ հետ կարող ենք խնդրել Բորիսին ընդառաջ գնալ կնոջը: Իսկ կինը կարող է ասել, որ իրեն շուն պետք չէ եւ կանի այնպես, ինչպես ամուսինն է ուզում: Դրանից հետո ամուսինը կնոջը ոչ միայն շուն, այլեւ փիղ կնվիրի: Հնարավոր է նաեւ, որ մորթյա վերարկու էլ խոստանա»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930