Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «100-րդ տարելիցը չպետք է սկսվեր մի քանի ամիս առաջ» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2015 15:26

«Մենք պետք է քաջ գիտակցենք, որ ապրիլի 24-ից հետո ստեղծվում է ցեղասպանության հետ կապված սկզբունքորեն այլ իրավիճակ»,- ապրիլի 16-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքերով՝ 100-րդ տարելիցը չպետք է սկսվեր մի քանի ամիս առաջ, այլ պետք է սկսվեր առնվազն 2010 թվականից եւ գնար դեպի վեր թե՛ լարվածությամբ, թե՛ միջոցառումների խտությամբ, իսկ գագաթը պետք է լիներ 2015 թվականի ապրիլի 24-ը, որից հետո պետք է այլ որակ լիներ. «Կարելի էր 2010 թվականից հետհաշվարկ անել թե՛ տարիների, թե՛ օրերի: Բացի դրանից, մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը պետք է ունենար որոշակի խորհրդանշական ուղղվածություն թե՛ նշանների իմաստով, թե՛ կարգախոսների իմաստով, թե՛ միջոցառումների իմաստով, որպեսզի դա լիներ համակարգված համալիր ծրագիր: Իսկ մենք բոլորս լավ տեսնում ենք դեպքերի զարգացումը, դա հուշում է, որ ինչ-որ շարժ սկսվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ Հայաստանը իր քարոզչությունում չի անդրադառնում այն հանգամանքին, որ 1919-1921 թվականների ընթացքում Թուրքիայում 50-ից ավելի դատական գործեր են հարուցվել ցեղասպանության հետ կապված. «Հիմա շատ ենք ասում՝ Թուրքիան ճանաչի, բայց մենք ունենք թուրքական դատարանների որոշումները, ինչո՞ւ դրանք չենք օգտագործում: Դա բավականին ծանր հարված է»:

Պարոն Մեսրոբյանի կարծիքով՝ ցեղասպանությունը հայկական հարցի կիզակետային խնդիրներից մեկն է, եւ պետք չէ մտածել, որ միայն հարյուրամյա տարելիցն է. «Եթե մենք հիշենք, թե մենք ինչ վտանգավոր քայլ կատարեցինք ֆուտբոլային դիվանագիտության հետ կապված: Ցավոտ էր, որ հայտարարվեց այդ մասին ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը, խորհրդանշական իմաստով սա գոտկատեղից ներքեւ հարված էր: Նման բան անել ուղղակի չէր կարելի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հարություն Մեսրոբյանը համարում է, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ ապրիլի 25-ից սկսած՝ վիճակն այլ է լինելու. «Մենք վերջապես պետք է ծրագրավորված առաջ շարժվենք, ոչ թե պահի տակ ֆուտբոլային դիվանագիտություն, այլ սա պետք է լինի համառ, կուռ հետեւողական իրավական կողմից, ծրագրավորման կողմից, վերջապես ինչո՞ւ չէ՝ նպաստել հայության կոնսոլիդացմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930