«Սպանությունից մեկ, մեկ ու կես օր հետո իրավապահներին արդեն հայտնի էին սպանողների անունները: Հարցը միայն այն էր, թե որտեղ եւ ինչպես նրանց ձերբակալել»,- այս մասին, անդրադառնալով ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը, իր ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա սպանությունը որակեց որպես ողբերգական եւ ամոթալի:
Ըստ ՌԴ նախագահի՝ պետք է հարգանքի տուրք մատուցել մեր հետաքննական մարմիններին կատարած աշխատանքի համար: «Վախենում եմ ավելորդ բաներ ասել, որպեսզի չբացահայտեմ նրանց աշխատանքի ժամանակակից մեթոդները: Ընդհանուր առմամբ հարցը մի քանի ժամվա մեջ լուծվել է: Եվ այս իմաստով նրանք լավ եւ օպերատիվ են աշխատել: Ի դեպ, նրանք միանգամից մի քանի ուղղությամբ են աշխատել եւ տարբեր ծառայություններ նույն արդյունքին են ասել»:
Այն հարցին, թե հնարավո՞ր կլինի սպանությունը պատվիրողներին գտնել, Պուտինը պատասխանել է, որ դեռ տվյալներ չունի պատվիրատուների գոյության մասին. «Դա, իհարկե, պարզ կդառնա այն աշխատանքների ընթացքում, որ այժմ կատարվում են»:
https://www.youtube.com/watch?v=hX3kXmahuVE
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ