Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը` Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումների մասին (Տեսանյութ)

Ապրիլ 16,2015 14:37

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց` պարոն Մանուկյան, ձեր տանը դագանակ, հակագազ, սոդա կամ յոդ կա՞: Այս հարցին նախարարն այսպես պատասխանեց. «Մեր տանը կան բոլոր այն անհրաժեշտ պարագաները՝ կենցաղային, որոնք յուրաքանչյուրի տանը կենսագործունեության համար անհրաժեշտ են: Ես ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց այստեղ որեւէ մեկնաբանություն անել չեմ ուզում, քննչական մարմիններին կարող եք դիմել»:

Լրագրողի դիտարկմանը` փաստորեն դո՞ւք էլ եք պոտենցիալ հեղափոխական, նախարարն ասաց` «Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին»:

Հարցին էլ` Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին պահում են մի բանտախցում, որտեղ կա քսանյոթ դատապարտյալ, բայց կա ութ մահճակալ. ինչո՞ւ այդ խնդրով չեք զբաղվում, պարոն Մանուկյանն ասաց. «Նախ ասեմ, որ այդ խնդրով ես ամեն օր եմ զբաղվում, եւ մասնավորապես երեկվա հրապարակման վերաբերյալ ես անմիջապես հանձնարարական եմ տվել, որպեսզի իրավիճակի վերաբերյալ ինձ զեկուցվի:

Նախարարությունը զբաղվում է քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավման հարցով, եւ տարբեր ուղղություններով ենք զբաղվում, այո, քրեակատարողական հիմնարկներն ունեն գերծանրաբեռնվածության խնդիր, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց կոնկրետ դեպքով, հատուկ հրապարակման առիթով ես հանձնարարել եմ ուսումնասիրություններ իրականացնել եւ այսօր նիստից հետո ինձ պետք է զեկուցեն»:

Նախարարի խոսքերով` «Գերծանրաբեռնվածությունն, այո, խնդիր է: Դիտորդական խմբերը եւ եվրոպական այն կառույցները, որոնք մոնիթորինգ էին իրականացնում քրեակատարողական հիմնարկների նկատմամբ, պարբերաբար արձանագրում են այդ հարցերը, եւ ողջամիտ չի լինի որեւէ բան թաքցնել: Մենք այդ խնդիրները փորձում ենք լուծել տարբեր ճանապարհներով»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930