Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Չաքրյան. «Թուրքիան Վատիկանի վրա ազդելու ոչ մի միջոց չունի» (Տեսանյութ) 

Ապրիլ 16,2015 15:38

«Երեկվա նիստը, որտեղ վերահաստատվեց Եվրախորհրդարանի՝ ճանաչման բանաձեւը, պետք է դասել Հայոց ցեղասպանության միջոցառումների շարքին, դրանով թերեւս միջոցառումները միջազգայնացան»,- ապրիլի 16-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նա նկատեց, որ Թուրքիային կոչ են անում առերեսվել պատմության հետ նույնիսկ այն եվրոպական պետությունները, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հակոբ Չաքրյանը համարում է, որ բանաձեւը սահմանափակել է Թուրքիայի ընդհանուր ցավի քաղաքականության կենսունակությունը: Ըստ նրա՝ Թուրքիան նման քայլերով աշխարհին չի կարող ապակողմնորոշել: Անդրադառնալով թուրքական կողմի՝ Հռոմի պապի մասին հայտարարություններին՝ թուրքագետն ասաց, որ թուրքական կողմը անփառունակ հայտարարություններ է արել. «Հռոմի պապն էլ խաղալիք չէ: Իսկ Հռոմի պապի յուրաքանչյուր հայտարարություն պետք է ուղենիշ լինի կաթոլիկ երկրներից գոնե 30-ի համար, հետեւաբար՝ դրանից Էրդողանը կտուժի: Պետք է հաշվի առնել, որ Վատիկան-Թուրքիա հարաբերությունները այդ կարգի չեն, ինչ մյուս երկրների հետ: Վատիկանը Թուրքիայի հետ ռազմավարական դաշինք չի կնքելու մեկ այլ երկրի դեմ, այսինքն՝ չկան քաղաքական հարաբերություններ, Վատիկանը ներդրում չի կատարելու եւ ցեմենտի գործարան չի կառուցելու Թուրքիայում: Տնտեսական հարաբերություններ էլ չկան, ոչ էլ շաքարավազ է բերելու, առեւտրական հարաբերություններ էլ չկան: Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ կան միայն դիվանագիտական հարաբերություններ, որոնք խիստ խորհրդանշական են, հետեւաբար՝ Թուրքիան Վատիկանի վրա ազդելու ոչ մի միջոց չունի: Եթե Թուրքիան փորձեց ազդել դրանից միայն ինքը կտուժի. Վատիկանի հետ բոլորն են հաշվի նստում»:

Հակոբ Չաքրյանը համարում է, Թուրքիան ոչ թե շփոթվել է կամ խուճապի է մատնվել, այլ պարզապես չգիտի՝ ինչ անել. «Իրենք նախապես գիտեին, որ Հռոմի պապը նման հայտարարություն պիտի անի, որովհետեւ Սարգսյանը տուրիստական այցելություն չի կատարել. Նրան այնտեղ սպասել են: Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը գնացել է Վատիկան, արդեն հուշում էր, որ Վատիկանը հայկական կողմի համար դրական հայտարարություն է անելու եւ վերահաստատելու է ցեղասպանության ճանաչումը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930