Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշում եմ և պահանջումը» հնչում է Մոսկվայում

Ապրիլ 16,2015 14:21

«Ռուս-հայկական համագործակցության» կողմից Հայերի ցեղասպանության ոգեկոչման ավանդական դարձած երեկոն այս տարի տեղի ունեցավ ոչ թե Գրողների տանը, այլ ավելի հեղինակավոր հարթակում` Երաժշտության միջազգային տանը, ուր սովորաբար ընդունում եմ համաշխարհային մեծության աստղերին: Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ երեկոյի կազմակերպմանը միացել էր նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:

Ոգեկոչման երեկոն ըստ էության հանգուցային իրադարձություն հանդիսացավ հայկական կազմակերպությունների կողմից անցկացվող միջոցառումների շարքում, որոնցից որոշները, ի դեպ աչքի են ընկնում ձևականությամբ և ցուցադրականությամբ: Այս իմաստով, ոգեկոչման երեկոն անցավ բարձր նոտաներով, գաղափարական երանգներով` ընդգծելով խնդրի կարևորությունը և նշանակությունը ոչ միայն հայ ժողովրդի համար, որը զղչման է սպասում, այլ ողջ մարդկության բարոյական մաքրման համար:

Երեկոն սկսվեց ուղիղ 19:15–ին: Ոգեկոչման երեկոյի մասնակիցների ելույթներում արդարության համար պայքարի յուրօրինակ կոչ էր հնչում:  Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող Համառուսաստանյան հանձնաժողովի անունից հավաքվածներին դիմեց հանձնաժողովի նախագահ, դեսպան Օլեգ Եսայանը:  Նա նշեց, որ 1915 թ. մայիսին Ռուսաստանը հայերի համատարած ոչնչացումը դատապարտող առաջին երկրների թվում էր: Իսկ 1995 թ. Պետական Դուման Հայերի ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարություն ընդունեց: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը քսաներորդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունների գնահատականի հարցում: ՀԱԵ Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը դահլիճի հետ միասին աղոթեց անմեղ զոհերի հոգիների համար: Ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևը իր ելույթում ցեղասպանությունը անվանեց սպանության ամեմասարսափելի տեսակը: «Ավելի ողբերգական են այդ հանցագործության մոտիվները` մարդը զոհ է դառնում միայն որոշակի ազգային պատկանելության համար, այսինքն, իր ծննդյան փաստով»:

Քաղաքական գործչի խոսքերով, Հոլոքոստը, սերբերի ոչնչացումը, Ռուանդայի ջարդը և էթնիկ մարումներով ուղեկցվող մի շարք տեղական հակամարտություններ հնարավոր եղան, քանի որ Հայերի ցեղասպանությունը միաձայն դատապարտման չարժանացավ: Լռելը և փաստերի կեղծումը հանցագործություն է ապագայի հանդեպ և ճանապարհ նոր բռնության համար:

Իր ելույթի ավարտին նա նշեց, որ Ռուսաստանը վրեժ չի ուզում, բայց հավատարիմ է հստակ միջազգային դիրքորոշմանը և դրա համար էլ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին:

«Արմենիադա» ներկայացմամբ ներկաների առջև ելույթ ունեցավ Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնը:

Ոգեկոչման երեկոն կայացավ: Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները շարունակվում են:

 

Էդվարդ Սախինով      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930