Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀ մասնագիտացված ՄՊՄԴ-ում այսօր մեկնարկեց ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցում է մայրաքաղաքի շուրջ 35 մարզիկ:
Առաջին օրը մասնակիցները մրցեցին 1 մետր ոստնակացատկում: Մեծահասակների առաջնությունում, որտեղ հանդես եկան միայն տղաները, լավագույն եռյակը կազմեցին մեր առաջատար ջրացատկորդները՝ Լեւ Սարգսյանը, Ազատ Հարությունյանը եւ Վլադիմիր Հարությունյանը:
Պատանիների պայքարում ըստ հաջորդականության աղջիկների մրցանակակիրներ դարձան Քրիստինե Հակոբյանը, Վարդուհի Հարությունյանը եւ Տատյանա Վանյանը, իսկ տղաներից՝ Միքայել Հակոբյանը, Մարատ Գրիգորյանը եւ Անդրանիկ Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Վաղը ջրացատկորդները ուժերը կչափեն 3 մետր ոստանացատկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ