«Ես ձեռնարկատերերին ասել եմ, որ հիմա պետք չէ սպասել պատժամիջոցների հանելուն, քանի որ արդեն ամբողջովին քաղաքական հարց է: Մեր որոշ գործընկերների համար դա նույնիսկ ռազմավարական հարց է. Ռուսաստանի առաջխաղացման զսպումը»,- այս մասին այսօր իր ամենամյա ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա կարծիքով՝ այս հարցն արդեն ուղղակիորեն կապ չունի Ուկրաինայի իրադարձությունների հետ. «Հիմա մենք պետք է իրականացնենք Մինսկի համաձայնագիրը: Մենք ամեն ինչ անում ենք, որ այն իրականություն դարձնենք, իսկ Կիեւի իշխանությունները չեն շտապում այդ ուղղությամբ, իսկ մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցները մնում են»:
Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսության վերջին ամիսների խնդիրներին, Պուտինն ասել է, որ ինքը ձեռնարկատերերի հետ հանդիպմանը շեշտել է, որ այժմ հարցը պատժամիջոցների մեջ չէ. «Ես ասել եմ, որ մենք ինքներս, մեր երկրի ներսում, մեր տանը, մեր տնտեսության մեջ պետք է նոր մեթոդներով կառավարենք այդ գործընթացները»:
Հաղորդավարի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կրկնվի Իրանի պատմությունը եւ պատժամիջոցները տասնամյակներով մնան, Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ Ռուսաստանը Իրան չէ. «Մեր երկիրն էլ է ավելի մեծ, տնտեսությունն էլ ու ավելի դիվերսիֆիկացված, քան Իրանինը: Մեր էներգիայի աղբյուրների այնպիսի քաղաքականություն չենք վարում, ինչպիսին անում է Իրանը»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելել է, որ իրենք պետք է օգտագործեն պատժամիջոցները տնտեսությունը զարգացնելու համար:
https://www.youtube.com/watch?v=hX3kXmahuVE
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ