Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցույց` ԱՄՆ դեսպանատան մոտ. Օբամայից պահանջում են ճնշել Թուրքիային

Ապրիլ 16,2015 13:49

Այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը «Turkey still hides behind lies», «Recognition», «Միություն, պայքար, հաղթանակ» եւ այլ ցուցապաստառներով եւ «ար-դա-րու-թյուն» կոչերով ակցիա էր կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները դեսպանատան առջեւ նստել էին եւ բռնել բերանները, ականջները` ցույց տալով, որ ԱՄՆ-ն լռում է, չի լսում իրենց եւ չի դատապարտում Թուրքիայի ոճրագործ արարքը` իրերը կոչելով իրենց անուններով:

Երիտասարդները պահանջագիր էին գրել ԱՄՆ կառավարությանը եւ Կոնգրեսին, որը հանձնեցին դեսպանատան ներկայացուցչին:

Nikol_Agbalyan_3 Nikol_Agbalyan_2 Nikol_Agbalyan_1

Պահանջագրում նրանք հիշատակել էին ԱՄՆ այն բարձրաստիճան պաշտոնյաներին, նախագահներին, որոնք չեն վարանել քողազերծել Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ գործած այդ ոճրի վայրագությունը. «Ակնածանքով ենք նշում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի խիզախությունը, որ պատերազմի ավարտին ստանձնեց ՀՀ սահմանների ճշտման առաքելությունը` մասնակի լուծում տալով հայ ժողովրդի պատմական, տարածքային իրավունքների վերականգնման խնդրին: Չնայած ԱՄՆ կառավարությունը 1951-ին եւ 1981-ին պաշտոնապես ընդունել է Ցեղասպանություն իրողությունը, իսկ Կոնգրեսը 1975 եւ 1987 թթ բանաձեւերով ճանաչել է Ցեղասպանությունը, վերջին տասնամյակներին ամերիկյան իշխանությունները տեղի են տալիս թուրքական սպառնալիքներին եւ դիմում են անպատվաբեր ինքնագրաքննության: Ոճիրից 1 դար հետո Թուրքիան տակավին չի զիջում եւ անամոթաբար համառորեն իրագործում է ցեղասպանության վերջին հանգրվանը` ժխտումը: Բարոյական հրամայական է, որ ԱՄՆ-ն անհապաղ հրաժարվի Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն իր առնչությունից»:

Ակցիայի մասնակիցները, որպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ, կոչ արեցին ԱՄՆ կառավարությանը եւ Կոնգրեսին 100-րդ տարելիցի նախօրյակին ճանաչել Ցեղասպանությունը եւ ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի ընդունի այն եւ ձեռնարկի միջոցներ նյութական եւ ոչ նյութական կորուստների հատուցման եւ հայ ժողովրդի տարածքային սեփականության վերականգնման ուղղությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930