Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դոնորները գնահատում են ներառական կրթության ներդրման ծրագրի արդյունքները

Ապրիլ 16,2015 13:14

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի տարածքային կենտրոնում նախօրեին տեղի ունեցավ հանդիպում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Նորվեգիայի կառավարությունն է, որ ֆինանսավորել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման ծրագիրը: Եվ դոնոր կազմակերպության կողմից այս այցի նպատակն էր գնահատել իրականացված ծրագրի արդյունքները, որոնք, իհարկե, կարող են դառնալ նաև երաշխիք ծրագրի շարունակության համար: «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը ներկայացրեց այն ընթացքը, որ անցել է ծրագիրն այս տարիներին, մեկնարկից մինչև այսօր իրականացված աշխատանքներն ու ստացված արդյունքները: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը նշեց, որ Տավուշի մարզում շատ արդյունավետ է գործում «Ապրել միասին, սովորել միասին,, կարգախոսը: Այն բանից հետո, երբ մարզի դպրոցներն ընդգրկվեցին ներառական կրթության ծրագրում, չկա որևէ երեխա, որ սովորելիս լինի առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար մասնագիտացված դպրոցներում: Նրանք բոլորը սովորում են հանրակրթական դպրոցներում իրենց հասակակիցների հետ: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը նշեց, որ անհրաժեշտություն կա շարունակել ծրագիրը, որպեսզի բոլոր մանկավարժները կարողանան վերապատրաստվել ներառական կրթության ոլորտում, և առաջին ծրագրով չընդգրկված դպրոցները նույնպես լիովին ընդգրկվեն գործընթացի մեջ:

Հանդիպման ընթացքում հարց բարձրացվեց, որ ունենալով Տավուշի մարզի հաջողված օրինակը, անհրաժեշտ է այդ մոդելը տարածել հանրապետությունում, և առաջինը պետք է սկսել մայրաքաղաքի դպրոցներից, քանի որ այնտեղ առավել մեծ թվով դպրոցներն են գործում և շահառուների թիվը նույնպես ամենամեծն է : Հանդիպմանը իրենց տեսակետները հայտնեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Առաքելություն արևելք» կազմակերպության ներկայացուցիչներ Անահիտ Մուրադյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ներառական կրթության համակարգի հնարավորություններից օգտված, այժմ արդեն ուսանողներ Միքայել Սիմոնյանը, Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանները, Մարիամ Եսայանը: Հանդիպման ավարտին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի երեխայի զարգացման կենտրոնի սաները հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած հուշանվերներ:

 Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930