Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում հայ-թուրքական սահմանի բացման հարց է շոշափվում

Ապրիլ 16,2015 12:40

«Հայաստան պետությունը խնդիրը պահում է ոչ թե ավելի շատ քաղաքական երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունների կամ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ բարոյական և արժեքային դաշտում։ Դրա լավագույն ապացույցն էր այն, որ երեկ Եվրախորհրդարանում ելույթ ունեցող բոլոր պատգամավորների համոզմունքն էր դա և ոչ մեկի համար նորություն չէր խնդիրը, ու ոչ ոք չէր գտնվում հայկական ագրեսիվ կամ ակտիվ քարոզչության ազդեցության տակ»,-այսօր «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով երեկ Եվրախորհրդարանի ընդունած «Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Խոսելով բանաձևի կարևորության մասին` պարոն Զաքարյանը փաստեց. «2005 թվականին ընդունված բանաձևում ավելի շատ հիշատակման խնդիրն էր, իսկ այս բանաձևը հատկանշական է նրանով, որ բոլոր քաղաքական խմբերի համատեղ աշխատանքի արդյունք էր և կոնսենսուսով ընդունված փաստաթուղթ։ Ներգրավված են բոլոր այն կարևորումները, շեշտադրումները, որոնք քաղաքական խմբերը կարևորել են։ Դրանում կա և՛ քաղաքական, և՛ պատմական, և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մաս, որով Թուրքիային կոչ է արվում իր պատմությանը առերեսվելով` նպաստել և կոնստրուկտիվ գործողություններ իրականացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ»:

Արտակ Զաքարյանը պատահական չի համար այն, որ Թուրքիան Գալիպոլիին նվիրված միջոցառումներին զուգահեռ նաև այլ գործողություններ է ձեռնարկում, որ ահագնացնի հակահայկական լոբբին: Ըստ պարոն Զաքարյանի` Եվրոպան զգայուն է այս խնդիրների նկատմամբ ու իր որոշիչ ազդեցությունն է ունեցել նաև Հռոմի Պապի դիրքորոշումն ու պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մեզ համար դրական դերակատարություն է ունեցել Թուրքիայի կողմից ոչ համարժեք արձագանքները, ջղաձգումները և անհիմն մեղադրանքները բոլոր պետություններին ու կառույցներին, ովքեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդարացի մոտեցում են ցուցաբերում: Ըստ պատգամավորի` դրան իր ազդեցությունն է ունեցել նաև այսպես կոչված, Գալիպոլիի՝ կարելի է արդեն ասել չհաջողված միջոցառումը:

Արտակ Զաքարյանի կարծիքով` հայ ժողովուրդը բարոյական աջակցություն է կրում այս հարցում. «Հստակ է, որ խնդրի քաղաքական նշանակությունն անբեկանելի է, և Հայոց ցեղասպանությունը ենթադրում է պատասխանատվություն, դատապարտում, և ցեղասպանությունների համար պայքարը խիստ անհրաժեշտ է ամբողջ մարդկության համար՝ առաջին հերթին կանխարգելում ունենալու և այդպիսի գործողությունները սահմանափակելու կամ, ընդհանրապես, բացառելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930