Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանավեճ Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ. «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 16,2015 12:32

Հայոց ցեղասպանության փաստի հիշատակումը վրացական խորհրդարանում հերթական անգամ բուռն քննարկումների պատճառ է դառնում:

Այս անգամ բանավեճը սկիզբ առավ Ախալքալաքից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանի երեկ հնչեցրած ելույթից հետո: «Ես վստահ եմ, որ եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, աշխարհի տարբեր կետերում հնարավոր կլիներ խուսափել նմանատիպ ողբերգություններից: Այս հանցագործություները չպետք է կրկնվեն աշխարհի և ոչ մի ազգի հետ: Կոչ եմ անում աշխարհի բոլոր ժողովդրավարական պետություններին, որտեղ ցեղասպանությունը դեռ չի ճանաչվել, դիմել այդ քայլին: Հետագայում նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես պատմական փաստ», – հայտարարեց հայազգի պատգամավորը:

Ինչպես և կարելի էր ակնկալել, Վրաստանի խորհրդարանում ներկայացված ադրբեջանցի օրենսդիրները բավական կտրուկ ձևակերպումներով հակազդեցին ախալքալաքցի պատգամավորի հայտարարությանը:

 

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930